486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Կիմ Կի-Դուկը Երևանում կորեական ժողովրդական երգ երգեց և խոստացավ ևս մեկ անգամ այցելել Հայաստան
15:03
14 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը, ով Երևանում է գտնվում որպես Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, հայ երկրպագուների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատարեց կորեական ժողովրդական «Արիրան» երգը, որը հնչում է նաև 2011 թ.-ին նկարահանած նրա համանուն վավերագրական ֆիլմում:

«Մինչև Հայաստան գալը ես ոչինչ չգիտեի այս երկրի մասին: Գալուց առաջ ես ինտերնետում կարդացի Հայաստանի, ձեր պատմության, մարդկանց մասին: Երեկ և այսօր ես զբոսնում էի Երևանում, և եթե երեկ այցելեցի քաղաքի կենտրոնում գտնվող Կասկադ, ապա այսօր զբոսնում էի շուկայի մոտակայքում, որտեղ հանդիպեցի բնակչության աղքատ շերտերին: Գիտե՞ք, ընդհանուր կյանքի պատկերները շատ նման են Հայաստանում և Կորեայում: Այսօրվանից ես ավելի շատ կսկսեմ կարդալ Հայաստանի մասին», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսորը:
Կիմ Կի-Դուկը նշեց, որ կյանքում առաջին անգամ ֆիլմ է դիտել 32 տարեկանում:

«Կորեայում բնակչությունը բաժանվում է երկու մասի՝ նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել դպրոց հաճախել և ովքեր նման հնարավորություն չեն ունեցել: Ես նման հնարավորություն չեմ ունեցել: Ես փոքր տարիքից աշխատել եմ մեքենաշինական գործարանում: Սակայն 1990 թ.-ին պատահաբար երկու ֆիլմ դիտեցի, որոնցից մեկը «Գառնուկների լռությունն» էր: Ես այնքան տպավորվեցի, որ որոշեցի զբաղվել կինոյով: Թողեցի ամեն ինչ և գնացի Փարիզ` ռեժիսորական արվեստ սովորելու: Այնտեղ ես հասկացա, որ յուրաքանչյուր ոք կարող է կինո նկարահանել, քանի որ այն ազատություն է տալիս», - պատմեց նա:

Սակայն ռեժիսորը չի ափսոսում բաց թողած ժամանակի համար: «Մեքենաշինական գործարանում ծանր աշխատանքի ժամանակ ես բաներ սովորեցի, որոնք դպրոցը չէր կարող սովորեցնել: Իմ ֆիլմերում ես նկարահանում եմ այն, ինչին ինձ կյանքն է սովորեցրել: Այնպես որ կարելի է նաև չհաճախել դպրոց», - կարծում է նա:

Կիմ Կի-Դուկն ընդգծեց, որ իր ֆիլմերում չկան դրական և բացասական հերոսներ: «Ամեն մարդ ունի լավ և վատ կողմեր: Ես ներկայացնում եմ մարդուն ամբողջական՝ չշեշտելով դրական կամ բացասական որակները», - պարզաբանեց նա:

Միաժամանակ նա կարծում է, որ կինոյում երկխոսությունը խանգարում է կերպարի բացահայտմանը: «Խոսելով՝ մարդը կարող է ստել, այդ պատճառով քիչ են երկխոսությունները, իսկ որոշ ֆիլմերում դրանք ընդհանրապես բացակայում են: Առանց խոսքի մարդը կարող է շատ ավելին արտահայտել, քան խոսքերի օգնությամբ», - ասաց նա:

Աշխարհահռչակ ռեժիսորն ուսուցիչներ չի ընդունում: «Ուսուցիչ կարող է լինել միայն հասարակ մարդը, ում ես հանդիպել եմ իմ կյանքում»:

Նա խորհուրդ տվեց ավելի շատ դիտել փոքր երկրների ֆիլմերը, որոնք դեռ չունեն վերջնական ձևավորված կինեմատոգրաֆ: «Հավատացեք, նման ֆիլմերը ձեզ վրա ավելի մեծ տպավորություն կգործեն, քան զարգացած երկրների ֆիլմերը», - համոզված է նա:

Ռեժիսորը տեղեկացրեց, որ այժմ աշխատում է 2-3 սցենարի վրա, և նոր ֆիլմ նկարահանելուց հետո անպայման կվերադառնա Հայաստան և կներկայացնի այն այստեղ:

«Իմ ֆիլմերի մարդկային հոգու մասին են, այն մասին, որ երբ դուռը փակ է, մարդը կարող է բացել այն, սակայն երբ դուռը թակում են և նա, ամեն դեպքում, որոշում է բացել այն, ապա վախից դողում է: Ֆիլմը մեկնաբանության կարիք չունի, ֆիլմն այն մասին է, թե ինչ  ես դու այնտեղ տեսնում, ինչ ես զգում», - եզրափակեց նա:

Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ կիրակի Երևանում: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն Կիմ Կի-Դուկի 6 ֆիլմերը:

Այս տարի «Ոսկե ծիրանի» կենտրոնական թեման համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Սերգեյ Փարաջանովն է, ում նվիրված են մի շարք միջոցառումներ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: