+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ Երևանը կվերածվի տարածաշրջանային միջազգային կենտրոնի. փոխքաղաքապետ
18:33
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը կնպաստի Երևանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու պետական ծրագրի կյանքի կոչմանը, ուրբաթ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: 

«Հուլիսի 13-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծիրանի օծման կարգ կանցկացվի, որը կնշանավորի փառատոնի պաշտոնական բացումը: Սա ոչ միայն մեծ իրադարձություն է, այլ նաև Երևանի իսկական տոնը», - ասաց Սուքիասյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ Երևանի բնակիչների և հյուրերի համար որոշ նորամուծություններ են լինելու: Նա նշեց, որ մշակվել են համատեղ մի շարք նախագծեր, այդ թվում՝ բացօթյա միջոցառումներ: Դրանցից մեկը երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կտեսնեն արդեն այս տարի: Կինոփառատոնի ընթացքում յուրաքանչյուր օր երեկոյան ժամը 21:00-ին ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպվելու Կարապի լճի տարածքում տեղադրված էկրանին:

««Ոսկե Ծիրան»-ը մեծ և սպասված իրադարձություն է Երևանի համար: Ամեն տարի կինոփառատոնը Երևան է բերում համաշխարհային կինոարվեստի լավագույն նմուշներն ու նաև աշխարհի մեծագույն կինոգործիչներին: Վստահ եմ, որ փառատոնի օրերը իսկապես տոնական են լինելու և նոր շունչ են հաղորդելու երևանյան մշակութային կյանքին: Արդեն հաջորդ տարի կլինեն համատեղ հետաքրքիր այլ միջոցառումներ»,-ընդգծեց Արամ Սուքիասյանը:

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ոչ միայն աջակցության, այլև քաղաքի շատ գեղեցիկ ձևավորման համար, նշեց, որ փառատոնի զարգացման գործում անգնահատելի ներդրում են կատարել նաև Երևանի հյուրերն ու բնակիչները, ովքեր,դառնալով ինքնատիպ «դեսպաններ», ողջ աշխարհում տարածել են փառատոնի գործունեության մասին տեղեկատվությունը:

«Կա ևս մի գաղտնի նախագիծ, որը ցանկանում ենք իրականացնել քաղաքապետարանի հետ համատեղ և շարունակել այն հետագա տարիներին: Մենք ցանկանում ենք կամ «Ոսկե ծիրանի» առանձին մասնաճյուղ հիմնել կամ ստեղծել նոր ազգագրական փառատոն, քանի որ շատ կարևոր է ողջ աշխարհին ներկայացնել ազգագրությունը, կենսակերպը, մշակույթը, անցյալն ու ներկան», - նշեց Խաչատրյանը: 

Սակայն նա նշեց, որ սա դեռ միայն նախագիծ է, որի մասին ավելի մանրամասն կխոսեն միայն հաջորդ տարի:

Խոսելով «Ոսկե ծիրանի» շրջանակում այլ հնարավոր նորամուծությունների մասին՝ զրուցակիցները նշեցին ապագա փառատոնի շրջանակում Երևանի օրերի անցկացման հնարավորությունը՝ որպես ճանաչողական միջոցառումներ, որոնց ժամանակ կցուցադրվեն Երևանի մասին պատմող ֆիլմեր և կմշակվեն այլ ծրագրեր՝ Երևանի հյուրերին մայրաքաղաքի բոլոր առանձնահատկությունները ցուցադրելու համար:

«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90 ամյակին: Այդ նպատակով միջոցառումների ժամանակ նախատեսված են Փարաջանովի վերաբերյալ կլոր-սեղան քննարկումներ, գիտական զեկույցներ, կցուցադրվեն նաև Փարաջանովին նվիրված ֆիլմեր:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կամփոփվի հուլիսի 19-ին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան:
13:24
23 Նոյեմբերի 2017
Հայտնի հայազգի դերասանը կխաղա Շարլիզ Թերոնի հետ նույն ֆիլմում
Հայտնի հայազգի դերասան Էնդի Սերքիսը կնկարահանվի Flursky կատակերգությունում։