478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Եղբայրներ. վերջին խոստովանություն» ֆիլմով կբացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը
18:58
03 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինացի ռեժիսոր Վիկտորիա Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. վերջին խոստովանություն» ֆիլմով կբացվի Երևանի XI «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագիրը, հինգշաբթի լրագրողներին ասաց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

Ծրագրի բացումը նախատեսված է հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը։

«Ծրագրի բացման արարողությանը կմասնակցի ուկրաինական ֆիլմի պրոդյուսեր Իգոր Սավչիենկոն։ Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվի 17 հետաքրքիր ֆիլմ` նկարահանված վերջին տարիներին Թուրքիայում և «Արևելյան գործընկերության» երկրներում»,- նշեց նա։

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն իր հերթին հայտնեց, որ ծրագրի նպատակը աջակցելն է երիտասարդ կինոգործիչներին և «Արևելյան գործընկերության» երկրներում կինոարդյունաբերության զարգացումը։

«Դրանում ընդգրկված է 14 նախագիծ 24 ներկայացվածից, որոնք կմրցեն երեք դրամաշնորհի համար` մեկ 5 հազար եվրո և երկու` 3,5 հազարական եվրո»,- հայտնեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով`ընտրված ֆիլմերը նկարահանել են հայ, կանադացի, վրացի, ֆրանսիացի, ուկրաինաց, ադրբեջանցի, գերմանացի, շվեդ կինոռեժիսորները, իսկ աշխատանքների մեծ մասը երկրների միջև համագործակցության արդյունք է։

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծում ընդգրկված ֆիլմերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կինոփառատոնի պաշտոնական կայքում` www.gaiff.am։
Ծրագրի ժյուրիի կազմում են փորձագետներ Վրաստանից, Հայաստանից, Ռումինիայից, Գերմանիայից։

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը ստեղծվել է 2011թ.-ին և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից «Արևելյան գործընկերության» երկրների «Մշակույթ» ծրագրի շրջանակներում։
«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Վիվասել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ։ Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010թ.–ին կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ: