481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավանդաբար կներկայացնի գերմանական, ֆրանսիական ու լեհական լավագույն ֆիլմերը
19:57
27 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» XI կինոփառատոնի ընթացքում ավանդաբար կներկայացվեն գերմանական, ֆրանսիական ու լեհական լավագույն ֆիլմերը, ինչպես նաև փառատոնին ներկա կլինեն Գերմանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից ժամանած մի շարք պատվավոր հյուրեր։

Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև հայ–թուքական կինոհարթակի շրջանակում իրագործված նախագծերը, հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Մենք արդեն նշել ենք, որ փառատոնը կփակվի Ժան–Լյուկ Գոդարի վերջին ֆիլմով, որն այս տարի ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ փառատոնի ծրագրում ներառված ֆրանսիական, գերմանական և լեհական ֆիլմերի ցուցադրությունը կիրականացվի Հայաստանում այդ երկրների դեսպանությունների աջակցության շնորհիվ։

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ներկայացնելով այս տարվա փառատոնի գերմանական ծրագիրը, նշեց, որ մեծ հուզմունքով է սպասում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին։ «Այս փառատոնը հիասքանչ իրադարձություն է, անչափ կարևոր Երևանի ու Հայաստանի համար, իսկ փառատոնի ճանաչումն արդեն դուրս է եկել Հայաստանի և տարածաշրջանի սահմաններից»,– ասաց Մորելը։

Նա հիշեցրեց, որ Գերմանիայի դեսպանությունը փառատոնի հետ համագործակցում է գրեթե սկզբնավորման պահից, և այս ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի կինոգործիչներ Վիմ Վենդերսը, Ֆատիհ Ակինը, Մարգարետ ֆոն Տրոտտան, ով նախորդ տարի արժանացել էր «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին։

Դեսպանի խոսքով` այս տարի փառատոնը Գերմանիայի դեսպանության հետ համատեղ պատրաստել է New German cinema (Գերմանական նոր կինո) ծրագիրը, և դրա շրջանակում Երևանում կներկայացվի գերմանական երեք ֆիլմ, որոնք ընտրվել են անցած տարի նկարահանված լավագույն ֆիլմերի ցանկից։ Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցած «Ջեկ» ֆիլմը, որի ռեժիսորը Էդվարդ Բերգերն է, ազգությամբ թուրք, բայց Գերմանիայում բնակվող և աշխատող Ֆեո Ալադագի «Աշխարհների միջև» ֆիլմը և Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» ֆիլմը, ընդ որում «Խաչի ճանապարհ» ֆիլմը ներկայացված կլինի միջազգային մրցութային ծրագրում: Ծրագրի շրջանակում կներկայացվի նաև Յակոբ Լասի «Սիրո բիֆշտեքսներ» ֆիլմը»:

«Նոր գերմանական ծրագրի» մեկնարկը տեղի կունենա հուլիսի 16-ին։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ ֆրանսիական ծրագրի շրջանակում կներկայացվի 17 ֆիլմ` ֆրանսիական արտադրության և/կամ համատեղ արտադրության, որոնցից 7–ը` լիամետրաժ, 6-ը` կարճամետրաժ։ «2014 թվականին մենք հավատարիմ կմնանք արդեն ձևավորված ավանդույթներին»,– ասաց Ռենոն։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Երևան կժամանեն ֆրանսիացի անվանի կինոգործիչներ, մասնավորապես Աննա Մուգլալիսը (դերասանուհի), Ժան-Քրիստոֆ Ֆերարին (կինոքննադատ) և Ռոն Դյենը (պրոդյուսեր) համապատասխանաբար կներկայանան Միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում:

Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կկազմակերպվեն հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունների ծրագրերը, կցուցադրվի նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակած «Բարբարոս երկիր» վավերագրական ֆիլմը:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Վիվասել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ։ Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010թ.–ին կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: