478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը կդառնա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրը
19:19
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը և մի շարք ակնառու կինոգործիչներ կդառնան «Ոսկե ծիրան» երևանյան XI միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերը: Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը Երևանում, ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

«Փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք ցուցադրել հինգ հայտնի ռեժիսորների, այդ թվում նաև հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկի ֆիլմերը, ով Երևան կգա երկու օրով և ներկա կլինի իր ֆիլմի ցուցադրությանը: Ընդհանուր առմամբ մենք, նրա համաձայնությամբ, ընտրել ենք նրա ֆիլմերից տասը», - ասաց Ստամբոլցյանն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հետահայաց ցուցադրությունների շրջանակներում կներկայացվեն նաև հայտնի չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի յոթ ֆիլմերը:

«Չժանկեն ամենահայտնի չինացի ռեժիսորներից է: Նրա ֆիլմը նախորդ տարի ներառվել էր մեր մրցութային ծրագրում, իսկ այս տարի ռեժիսորը Կաննի փառատոնի գլխավոր ժյուրիի անդամ էր: «Ոսկե ծիրանի» շրջանակներում մենք կներկայացնենք Չժանկեի 7-8 ֆիլմերը», - ասաց Ստամբոլցյանը:

Նրա խոսքերով՝ փառատոնի նշանակալի իրադարձություն կդառնա նաև իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայի ներկայությունը և նրա չորս ֆիլմերի ցուցադրությունը:

«Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրենն ավելացրեց նաև, որ Երևան է հրավիրված նաև հայտնի ֆրանսաբնակ, ազգությամբ վրացի ռեժիսոր Օթար Իոսելիանին, ում ֆիլմերը կցուցադրվեն «Հարգանքի օր» ծրագրի շրջանակներում՝ նրա 80-ամյակի պատվին:

«Ոսկե ծիրան» XI կինոփառատոնը կնվիրվի Սերգեյ Փարաջանովի հիշատակին, ով այս տարի կդառնար 90 տարեկան։ «Ոսկե ծիրան» XI փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող բոլոր ֆիլմերի ամբողջական ցանկը տեղադրված է փառատոնի պաշտոնական կայքում:

 «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Վիվասել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ։ Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թ.–ին կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ:
10:45
07 Հուլիսի 2017
Երաժշտական «փոթորիկ» է գալիս Դիլիջան
Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում: