481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
Գոդարի «Ցտեսություն, լեզու» ֆիլմով կեզրափակվի «Ոսկե ծիրան» XI կինոփառատոնը
18:10
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» XI երևանյան միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա Երևանում հուլիսի 13-20-ը, կեզրափակվի աշխարհահռչակ ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Ցտեսություն, լեզու» (Goodbye to Language) ֆիլմի ցուցադրությամբ, տեղեկացրեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Նրա խոսքերով՝ ֆիլմն այս տարի արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ժյուրիի մրցանակի», որը հեղինակությամբ երրորդ մրցանակն է:

«Իհարկե, մենք այն կարծիքին ենք, որ փառատոնը պետք է համեստ անցնի, եթե այն հոբելյանական չէ, սակայն երբ գործը հասնում է արտամրցութային ծրագրին, ապա այդ ձևաչափն անհնար է պահպանել: Մենք ավանդաբար փորձել ենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվեն լավագույն ֆիլմերը, որի ցուցադրության իրավունքի համար պայքարում են աշխարհի բազմաթիվ փառատոններ», - ասաց Ստամբոլցյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի արտամրցութային ֆիլմերի շրջանում այս տարի կցուցադրվի մոտ 100 կինոնկար տարբեր ծրագրերում, մասնավորապես՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություն», «Կինո առանց սահմանների», «Գերմանական նոր կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո», ինչպես նաև «Սոցիալական փոփոխությունների կինո», որի շրջանակներում կցուցադրվեն լեհական ֆիլմեր:

«Քանի որ փառատոնն այս տարի նվիրված է կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, «Ոսկե ծիրանը» առաջին անգամ կներառի «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրը, քանի որ նախորդ դարի 60-ականներին հենց Փարաջանովն է վերականգնել այդ ժանրը: Ծրագրի շրջանակներում կցուցադրվի տարբեր տարիների 10 ֆիլմ», - պարզաբանեց Ստամբոլցյանը:

Փառատոնի ծրագրի տնօրենը նշեց, որ «Սոցիալական փոփոխությունների կինո» նոր ծրագիրը կներկայացնի մի շարք ֆիլմեր և սեմինարներ: Ծրագրի կբացվի հայտնի ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» լեհական ֆիլմով, որը 2013 թ.-ին «Օսկարի» էր ներկայացվել: Ֆիլմի ցուցադրությունից հետո քննարկումներ կանցկացվեն:

Խոսելով մնացած արտամրցութային ծրագրերի մասին՝ նա նշեց, որ «Կինո առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կցուցադրվի «Արևելյան գործընկերության» երկրների մոտ 16 ֆիլ, որոնց մասին մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

 ««Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրի շրջանակներում կցուցադրվի 18 ֆիլմ, իսկ «Գերմանական նոր կինո» ծրագրում կցուցադրվեն վերջին տարիների երեք լավագույն ֆիլմերը», - նշեց Ստամբոլցյանը:

«Ոսկե ծիրան» XI կինոփառատոնը կնվիրվի Սերգեյ Փարաջանովի հիշատակին, ով այս տարի կդառնար 90 տարեկան։ «Ոսկե ծիրան» XI փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող բոլոր ֆիլմերի ամբողջական ցանկը տեղադրված է փառատոնի պաշտոնական կայքում:

 «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Վիվասել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ։ Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թ.–ին կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։