484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախատեսված Երաժշտության օրվա ծրագրում շեշտը կդրվի ֆրանսիական շանսոնի վրա. Ֆրանսիայի դեսպան
17:43
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երաժշտության օրվա ծրագրում, որն ավանդաբար նշվելու է Հայաստանում հունիսի 21-ին, այս տարի կներկայացվեն բոլոր ժանրերը՝ դասականից մինչև ռոք և ռեփ, սակայն շեշտը կդրվի ֆրանսիական շանսոնի կատարման վրա, հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Հունիսի 21-ին` ամառային արևադարձի օրը, Ֆրանսիայում 1982 թ.-ին նշվում է որպես Երաժշտության օր:

«Շանսոնը ֆրանսիական երաժշտական ուղղություն է, որը բազմաթիվ դարերի ընթացքում արտացոլում է Ֆրանսիայի պատմությունն ու սոցիալ-մշակութային կյանքը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռենոն:

Դեսպանը նշեց, որ ֆրանսիական շանսոնը ֆրանսիական մշակույթի լավագույն քարոզն է: Իսկ քանի որ Երաժշտության օրվա անցկացման գաղափարն ամբողջովին ֆրանսիական նախաձեռնություն է, ապա ֆրանսիական շանսոնին հատուկ տեղ է հատկացվում այլ երաժշտական ժանրերի շրջանում:

Ռենոն պարզաբանեց, որ այդ օրը Ֆրանսիայում անցկացվում է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ երաժիշտների 20 հազար համերգներ: Երաժշտություն է հնչում անգամ հիվանդանոցներում և բանտերում:

«Ինձ շատ հաճելի է, որ այդ տոնը հիմա նշվում է ողջ աշխարհում, մասնավորապես՝ Հայաստանում», - եզրափակեց Ֆրանսիայի դեսպանը:

ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության ղեկավար Սվետլանա Սահակյանը նշեց, որ Երաժշտության օրը նշելու ավանդույթը տարածված է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության բոլոր մարզերում:

«Այս տարի Գյումրիում կներկայացվի «Կատուներ» մյուզիքլը, իսկ Տավուշի մարզում այսօր երեկոյան երաժշտական փառատոն է մեկնարկում: Հունիսի 22-ին երաժշտական տոն կկազմակերպվի նաև Վայոց Ձորի մարզում», - ասաց Սահակյանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում, ողջունվում է այդ տոնին երիտասարդ կատարողների մասնակցությունը:

«Orange-Armenia» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը հայտարարեց, որ արդեն հինգ տարի ընկերությունն աջակցում է Հայաստանում այս տոնի անցկացմանը: Այս տարի կազմակերպության կայքում հրավեր է տեղադրվել բոլոր սկսնակ կատարողներին:

Այս տարի Երաժշտության օրվա ծրագրի շրջանակներում Երևանում համերգներ կկազմակերպվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Երևանի Սիրահարների այգում, որոնց ժամանակ ելույթ կունենան այնպիսի խմբեր, ինչպիսիք են The Beautified Project, The Band, The Manuscript, The Windrose,  ինչպես նաև կլինեն  հեղինակ-կատարողներ:

Ֆրանսիայի Դեսպանությունը երկրորդ տարին անընդմեջ դեսպանատան Կլոր դահլիճում կկազմակերպի «Զբոսանք Ֆրանսիայով» թեմայով ֆրանսիական երգին ու երաժշտությանը նվիրված միջոցառում: ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Հաղթանակի զբոսայգում կկազմակերպվի էստրադային համերգ Ջազային արվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ:

Ֆրանսիայում Երաժշտության օրը համատարած երաժշտություն է հնչում՝ համերգասրահներում, փողոցներում, բնակարաններում: Բազմաթիվ հայտնի երաժիշտներ հատուկ այդ օրը գալիս են Ֆրանսիա, որպեսզի անվճար ելույթ ունենան բեմահարթակներում, ռեստորաններում, փողոցներում: Հայաստանում ևս նշում են այդ տոնը: Հայաստանում այս տարի Երաժշտության օրը կազմակերպում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Orange-Armenia» ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ: