486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Արծաթե դարաշրջանի հագուստներով տիկնիկների ցուցահանդես–վաճառք կբացվի
12:19
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 27–ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում ցուցահանդես–վաճառք կկազմակերպվի, որտեղ 19–րդ դարի վերջի-20–րդ դարի սկզբի հագուստներով բացառիկ տիկնիկներ կներկայացվեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թանգարանի տնօրեն Անուշ Տեր–Մինասյանը։

«Արծաթե դարի ռուսական նորաձևություն» ցուցադրությունում ներկայացված է հրաշալի վարպետ Իրինա Վանյանի` մեր թանգարանի հատուկ պատվերով պատրաստած հեղինակային տիկնիկների հավաքածուն»,– ասաց Տեր–Մինասյանը։

Թանգարանի տնօրենը հայտնեց, որ մինչև հուլիսի 11–ը շարունակվող ցուցահանդեսում կներկայացվի քսան տիկնիկ, որոնցից յուրաքանչյուրն իր անունն ունի։

Երևանի ռուսական արվեստի թանգարանը ստեղծվել է 1980 թվականին խորհրդային բժշկության խոշորագույն ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի արվեստի գործերի հավաքածուի հիման վրա։ Թանգարանում լայնորեն ներկայացված են գեղանկարչության, գծանկարչության, դեկորատիվ–կիրառական արվեստի և սցենոգրաֆիայի վարպետների ստեղծագործություններ` նկարիչներ Կ.Կորովինի, Վ.Սերովի, Կ.Սոմովի, Վ.Բորիս–Մուսատովի, Մ.Վրուբելի, Մ.Նեստերովի, Բ.Կուստոդիևի, Ա.Բենուայի, Ն.Գոնչարովայի, Կ.Պետրով–Վոդկինի, Ն.Ռերիխի, Ա.Գոլովինի և Մ.Սարյանի աշխատանքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։