484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մշակութային հուշարձանները պետք է գտնվեն պահպանվող գոտիներում
18:26
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշակութային հուշարձանները պետք է գտնվեն պահպանվող գոտիներում հստակ գրառումներով, թե ինչպես դրանք պետք է օգտագործվեն, հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

«Պահպանվող գոտիներ մենք արդեն ունենք, բայց չունենք այդ տարածքներում անցկացվող միջոցառումները կարգավորող կանոններ։ Ոչ ոք չի զբաղվում համապատասխան օրենքների մշակմամբ»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Քալաշյանը։

Նա նշեց նաև, որ այլ երկրներում գոյություն ունեն մշակութային հուշարձանների հատուկ կադաստրային գույքագրումներ` յուրաքանչյուրի մանրամասն բնութագրերով և նկարագրություններով։ Այսպիսով, պետությունը հայտնում է այն մասին, որ այդ հուշարձանները հսկողության ներքո են։ Նրա համոզմունքով` նմանատիպ համակարգ պետք է ներդրվի նաև Հայաստանում։

 «Մշակույթի ոլորտը Հայաստանի ներկայիս ամենախոցելի ոլորտն է։ Ամեն քայլի մենք բախվում ենք պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ։ Ընդ որում` ստացվում է այնպես, որ հասարակական կազմակերպություններն ուշացումով են միանում այդ հարցերի քննարկմանը»,– ընդգծեց Քալաշյանը։

Նշելով, որ այլ երկրներում նույնպես նմանատիպ խնդիրներ են ծագում, նա պարզաբանեց, որ կոնկրետ որոշումներ կայացնելուց առաջ այդ հարցերն անցնում են հրապարակային քննարկումների փուլ, և փորձագիտական գնահատումներ են կատարվում։

Նա նաև կարծիք հայտնեց, որ ճարտարապետական հուշարձանների տեղափոխումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե դրանց պահպանված լինելուն վտանգ է սպառնում, իսկ բոլոր մյուս դեպքերում քաղաքաշինական ծրագրերը պետք է համապատասխանեցվեն հուշարձաններին, և ոչ թե հակառակը։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են օրինական Աֆրիկյանների տան ապամոնտաժմամբ զբաղվող կազմակերպության գործողությունները` Սաշուր Քալաշյանն ասաց, որ քանի որ Հայաստանի մշակույթի նախարարությունը նման աշխատանքների թույլտվություն չի տվել, այդ գործողություններն անօրինական են։

Աֆրիկյանների նախկին ակումբի շենքը հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձանների ցուցակում է և ընդգրկված է «Հին Երևան» նախագծում։ Այդ շենքը 19–րդ դարի վերջում կառուցել են Աֆրիկյան եղբայրները` դեռևս 1911 թվականին անցկացված երևանյան ջրատարի ստեղծողները։ Երևանում բողոքի ակցիաներ են անցնում Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ։

Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի մշակույթի գործիչները կարող են իրենց մտահոգությունն արտահայտել այս կամ այն դեպքի առիթով, բայց նրանք չունեն իշխանության իրական լծակներ, օրենսդրական ակտեր, որոնք որոշում են մշակութային օբյեկտներին վնաս հասցնող այս կամ այն գործողությունների պատասխանատվության աստիճանը։
Որպես մասնավոր օրինակ` նա նշեց Գառնու տաճարի մոտ խնջույքի անցկացումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել: