484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված համերգ կկայանա հունիսի 20-ին Երևանում
18:16
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժամանակակիցը» խորագրով համերգը` նվիրված աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի 90-ամյակին, տեղի կունենա հունիսի 20-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Ինչպես հաղորդում է համերգի կազմակերպիչ «Նարեկացի» արվեստի միությունը,  համերգի ընթացքում «Նարեկացի» համույթը հանդես կգա ինքնատիպ համերգային ծրագրով՝ կներկայացնի Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար:

Հուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ հայ գաղթյալների ընտանիքում։Ազնավուրը ստեղծել է մոտ 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN հանդեսի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Նրա հայտնի երգերից են` «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Մամա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Խուլիո Իգլեսիասը և այլոք։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։