481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Զավեն Վարդանյանի 70–ամյակին նվիրված համերգ կներկայացնի
17:18
19 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա «Վագներ–Գալա» համերգով` նվիրված դիրիժոր Զավեն Վարդանյանի 70–ամյակին, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Համերգը տեղի կունենա հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ծրագրում կհնչեն Ռ. Վագների «Նիբելունգների մատանին» ստեղծագործությունը, ինչպես նաև հատվածներ «Հռենոսի ոսկին», «Վալկիրիաներ», «Զիգֆրիդ» և «Աստվածների մթնշաղը» օպերաներից:
Որպես մենակատարներ հանդես կգան տենորներ Պերճ Քարազյանը և Տիգրան Օհանյանը, սոպրանոներ Մագդա Մկրտչյանը, Արևիկ Գլույբուդաղյանը և Արծվիկ Դեմուրչյանը, բաս-երգիչներ Պողոս Բեազբեկյանը և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, բարիտոն Վահագն Մարգարյանը, ինչպես նաև մեցցո-սոպրանո Գոհար Ազիզյանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնվել է 1936 թվականին` հայ ականավոր երաժիշտ Կոնստանտին Սարաջևի կողմից։ Այսօրվա դրությամբ նվագախումբը հաջողությամբ ելույթ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։

Զավեն Վարդանյանը ժամանակակից երաժշտության անսամբլի հիմնադիրն ու դիրիժորն է, Հայաստանի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր–ասիստենտ (1975-1979), Երևանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր (1979-1990), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գլխավոր դիրիժոր (1992-1994), Ավստրո–գերմանական երաժշտության բարեկամների միության հիմնադիր և նախագահ (1993–ից սկսած), Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր (1994-1998)։

1996 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, Հայաստանի Բախի միության, Հայաստանի շեքսպիրյան միության կազմակերպիչն ու նախագահն է, Հայկական հոգևոր երաժշտության պետական կենտրոնի տնօրեն, Կույենկ քաղաքի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար (2003թ., Էկվադոր)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: