478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հանրահայտ ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդը հունիսի 25–ին ելույթ կունենա Երևանում
11:39
17 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հանրաճանաչ ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդը հունիսի 25–ին ելույթ կունենա Երևանում Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց քառյակի ջութակահար Սոնա Ազարյանը։

Համերգը կանցնի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում դասական երաժշտության համերգաշարի շրջանակում։

«Երեկոյի ժամանակ, որը կդառնա մեր քառյակի հետ կիթառահարի երկրորդ համերգը, նախատեսված են ինչպես համատեղ, այնպես էլ անհատական ելույթներ»,– ասաց Ազարյանը։

Նա հայտնեց, որ կիթառահարը Ֆեդերիկո Մորենո Տորոբայի «Իսպանիայի ամրոցները», Մարիո Կաստելնուովո–Տեդեսկոյի «Սատանայական կապրիչո», ինչպես նաև Ջուլիո Ռեգոնդիի «Ինտրոդուկցիա և կապրիս» շարքի կիթառի վեց սոլո–մանրապատումներ կկատարի։

Քառյակի հետ Դերվոյեդը կկատարի Մաուրո Ջուլիանիի «Ռոսինիանա №1»–ը (կիթառի և Ռոլան Դիենսի լարային քառյակի համար) և կիթառի ու լարայինների համար Մասիմո Դիեգո Պուխոլի «Tangata de agosto»–ն։

Հիշեցնելով, որ կիթառահարի առաջին երևանյան համերգն Էդվարդ Միրզոյանի լարային քառյակի հետ համատեղ անցել է 2013 թվականի հոկտեմբերի 8–ին Կամերային երաժշտության տանը` Ազարյանը նշեց, որ այս անգամ երաժիշտը մտադիր է Հայաստանում ավելի երկար մնալ հանգստանալու և տեսարժան վայրերում լինելու համար։

«Բացի այդ, մենք ծրագրում ենք երկրորդ տեսահոլովակի նկարահանումներ, որի գաղափարն առայժմ չի բացահայտվում, և դա անակնկալ կլինի Հայաստանի համար»,– ավելացրեց նա։

Ազարյանը հիշեցրեց նաև, որ 2013 թվականին Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժիրայր Դադասյանը նկարահանել է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի և Արտյոմ Դերվոյեդի առաջին պրոմո–հոլովակը` հայտնի կիթառահար և կոմպոզիտոր Ռոլան Դիենսի «Tango en skai» երաժշտությամբ, որին մասնակցել են Մնջախաղի պետական թատրոնի դերասանները։ Հոլովակը նկարահանվել է «ՊԱՐԳԵՎ» Տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի և ֆինանսական աջակցությամբ։

Երաժիշտը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում` Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Բելգիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Մալայզիայում, Ճապոնիայում, Իսրայելում և ԱՄՆ–ում։ Կիթառահարի երկացանկն ընդգրկում է վերածննդի ժամանակի երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորների գրած երաժշտություն, ինչպես նաև կիթառի և նվագախմբի համար գրված ավելի քան 20 համերգ։

Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը կազմավորվել է 2013 թվականի ապրիլի սկզբին։ Քառյակի կազմում հանդես են գալիս Արամ Ասատրյանը (ջութակ), Սոնա Ազարյանը (ջութակ), Վահան Գրիգորյանը (թավջութակ) և Արմեն Թորոսյանը (ալտ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։