484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհահռչակ տենոր Ռոբերտինո Լորետտին հունիսի 19–ին ելույթ կունենա ԼՂՀ–ում
13:18
16 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ տենոր Ռոբերտինո Լորետտին հունիսի 19–ին ելույթ կունենա ԼՂՀ–ում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ մշակույթի նախարարությունից։

«Համերգը տեղի կունենա ԼՂՀ–ի մայրաքաղաք Ստեփանակերտում», – տեղեկացրել են գերատեսչությունից։

Համերգի համակազմակերպիչ «Կադանս» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը գործակալությանը տեղեկացրեց, որ Լորետտին համերգի ժամանակ ելույթ կունենա իր դաշնակահար Ֆաբրիցիո Մասիի և աշակերտի` տասներկուամյա Ֆելիքս Քարամյանի հետ։

«Ֆելիքս Քարամյանը բնակվում է Նիժնի Նովգորոդում, սակայն արմատներով ԼՂՀ–ից է, այդ պատճառով նա շատ էր ցանկանում ելույթ ունենալ ԼՂՀ–ում», – ավելացրեց նա։

Բաբայանը նաև նշեց, որ Լորետտին, ով առաջին անգամ է այցելելու Ղարաբաղ, տեղյակ է, որ ԼՂՀ այցելելուց հետո իր անունը կհայտնվի Բաքվի «սև ցուցակում», և ինքը կարող է զրկվել Ադրբեջանում ելույթ ունենալու հնարավորությունից, սակայն նման հեռանկարը տենորին չի վախեցնում։

«Լորետտին ասաց, որ եթե իրեն որևէ մի երկրում արգելեն համերգ տալ, ապա ինքը չի ցանկանա այդ երկրի հետ գործ ունենալ»,  – նշեց Բաբայանը

Համերգի համակազմակերպիչը նաև նշեց, որ չնայած մեծ զբաղվածությանը` աշխարհահռչակ երգիչը ԼՂՀ այցելելու անկեղծ ցանկություն է հայտնել։

Օտարերկրացիների «սև ցուցակում», որոնց արգելված է մտնել Ադրբեջան, ներառվում են այն անձինք, ովքեր այցելել են ԼՂՀ առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնության։ Այդ ցուցակը հրապարակվել է Ադրբեջանի ԱԳՆ–ի կողմից 2013 թ.–ի ամռանը։ Ցուցակումը 320 մարդ է ընդգրկված։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը:
18:40
12 Մարտի 2017
«Ավատար 2»-ը մեծ էկրաններ կբարձրանա 2018 թ.-ից հետո
Աշխարհի բոլոր բնակիչները ստիպված են սպասել՝ աշխարհահռչակ «Ավատար» (2009 թ.) ֆանտաստիկ ֆիլմի շարունակությունը տեսնելու համար: