480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի շվեյցարացի դիրիժոր և դաշնակահար Միխայել Վենդեբերգը երկու համերգ կունենա Երևանում
12:12
16 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ,16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի շվեյցարացի դիրիժոր և դաշնակահար Միխայել Վենդեբերգը երկու համերգ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց թատրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Թերեզա Բարսեղյանը։

«Հունիսի 19–ին նախատեսված առաջին համերգի ժամանակ Վենդեբերգը հանդես կգա որպես դիրիժոր, ներկայացվելու է  Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան՝ 4 գործողությամբ: Գլխավոր պարտիաները կկատարեն Արծվիկ Դեմուրչյանը, Պերճ Քարազյանը և Հայաստանի վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը», – ասաց Բարսեղյանը։

Օպերայի ռեժիսորներ է Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը, նկարիչն է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, երգչախմբի ղեկավարն է Զոյա Կարապետյանը։ Երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Կարեն Դուրգարյանը։

«Երաժշտի երկրորդ ելույթը տեղի կունենա հունիսի 22–ին։ Այդ երեկո թատրոնում «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում Վենդերբերգը կամերային երաժշտություն կներկայացնի», – ասաց Բարսեղյանը։

Համերգի ժամանակ մաեստրոն կկատարի Մոցարտի դաշնամուրի և փողային գործիքների կվինտետը և Բրամսի դաշնամուրի և լարային քառյակի N 34 կվինտետը։ Մուտքը` երեկոյան զգեստներով։
Երաժշտական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, նախագհի հեղինակը Շմավոն Գրիգորյանն է։

Դիրիժոր և դաշնակահար Միխայել Վենդեբերգը ծնվել է 1974 թ.–ին Գերմանիայում։ Նա եղել է այնպիսի նվագախմբերի խմբավարը, ինչպիսիք են Բեռլինի պետական կապելլան, «Մուզիկֆաբրիկ Քյոլնը», Շտուտգարդի «Նոր ոկալ մենակատարներ» և շվեյցարական «Contrechamps» անսամբլները, Բեռլինի պետական օպերային թատրոնի «Appoloni et Musis» կամերային երգչախումբը, ինչպես նաև Ցյուրիխի «Collegium Novum» համույթը

2011 թ.–ից Վենդեբերգը Լյուցեռնի թատրոնի դիրիժորն ու երաժշտական ղեկավարի տեղակալն է, իսկ այժմ նա նաև «Contrechamps» համույթի երաժշտական ղեկավարն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: