484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» XI կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» վերականգնված ֆիլմով
18:23
13 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» XI երևանյան միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա Երևանում հուլիսի 13–20–ը, կմեկնարկի հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» վերականգնված ֆիլմի ցուցադրությամբ, տեղեկացրեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

«Ոսկե ծիրան» XI կինոփառատոնը կնվիրվի Սերգեյ Փարաջանովի հիշատակին, ով այս տարի կդառնար 90 տարեկան։ «Ոսկե ծիրան» XI փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Մենք որոշեցինք, որ այս տարի փառատոնը կբացի հենց «Նռան գույնը»։ «Ոսկե ծիրանի» շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 70 ֆիլմ, որոնք ընտրվել են աշխարհի 95 երկրից ներկայացված 1500 ֆիլմից», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ստամբոլցյանը։

Նրա խոսքով` այս տարի ավանդական մրցութային ֆիլմերը կցուցադրվեն չորս հիմնական անվանակարգում` «Խաղարկային կինո», «Վավերագրական կինո», «Հայկական համայնապատկեր» և «Ծիրանի կորիզ»։

«Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի թվում 10–ը օտարերկրյա խաղարկային են, 12–ը` օտարերկրյա վավերագրական։ 18 ֆիլմ ներառված է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում, իսկ 30 ֆիլմ կցուցադրվի «Ծիրանի կորիզ» մրցութային ծրագրի շրջանակում», – պարզաբանեց Ստամբոլցյանը։

Նա նաև նշեց, որ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 12 ֆիլմ։

«Այդ անվանակարգի բազմաթիվ ֆիլմեր նկարահանել են բավականին հայտնի ռեժիսորներ։ Օրինակ` «Պատանեկություն» ֆիլմը, որը նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերը, ով երկու անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ Այդ ֆիլմը նկարահանվել է 20 տարվա ընթացքում», – ասաց փառատոնի ծրագրերի տնօրենը։

Նա ավելացրեց, որ փառատոնին մասնակցում են նաև սկսնակ ռեժիսորներ` մասնավորապես նշելով Միրոսլավ Սլաբոշպիցկուն և նրա «Ցեղը» ֆիլմը։ Համր ֆիլմը պատմում է խուլուհամրերի կյանքի մասին։

Կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն իր հերթին ասաց, որ «Վավերագրական կինո» ծրագրով կներկայացվի 12 ֆիլմ` Շվեյցարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իսրայելից, Գերմանիայից, Էստոնիայից, Չիլիից, Անգլիայից, Լեհաստանից և Հունգարիայից։

«Բազմաթիվ ֆիլմեր բավականին հայտնի են։ Օրինակ` «Տախտակ» շվեյցարական ֆիլմն արժանացել է տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակների», – ասաց Խանջյանը։

Կինոգետ, «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ այս տարի այդ մրցութային ծրագրում կներկայացվի 18 ֆիլմ` ներկայացված 120 հայտից։

«Այս տարի մենք կրկին կկիսենք վավերագրական և խաղարկային ֆիլմերը մրցութային ծրագրի շրջանակում և համապատասխանաբար մրցանակներ կտանք երկու անվանակարգերից յուրաքանչյուրում։ Հատկանշական է, որ ֆիլմերի մեծ մասը հայկական արտադրության է», – ասաց Մովսիսյանը։

Նրա խոսքով` անվանակարգում կներկայացվի յոթ լիամետրաժ խաղարկային ֆիլմ, վեց կարճամետրաժ և հինգ վավերագրական ֆիլմ։

«Մրցութային ծրագրի շրջանակում մի շարք պրեմիերաներ են նախատեսված, մասնավորապես` ռեժիսոր Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմի, Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմի պրեմիերաները։ Ֆիլմերի մեծ մասը պրեմիերաներ են», – պարզաբանեց նա։

«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող բոլոր ֆիլմերի ամբողջական ցանկը տեղադրված է փառատոնի պաշտոնական կայքում http://www.gaiff.am։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը։ Այն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Վիվասել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ։ Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում են գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թ.–ին կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: