480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հունիսի 14–ին Երևանում նոր բեմադրության պրեմիերա կներկայացնի
17:10
12 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հունիսի 14–ին կներկայացնի խորհրդային դրամատուրգ Վալենտին Ազերնիկովի պիեսի հիման վրա գրված «Միշել» բեմադրության  պրեմիերան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութա–գործարար կենտրոնի մամուլի ծառայությունից։

Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ժամը 19։00–ին Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

Պիեսի բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ բեմադրությանը պատրաստվելիս պահպանել է պիեսի հիմնական սյուժեն, որը պատմում է Մարի անունով մի կնոջ մասին, ում բախտը չի բերում տղամարդկանց հարցում, ինչի պատճառով նա դեպրեսիա է ունենում։ Մեկ անգամ ամառանոցում այրվում են խցանները, և Մարին, սարսափելով էլեկտրամոնտաժողի այցից, իր համար գոյություն չունեցող ամուսին է հորինում` Միշելին, ով սյուժեի զարգացմանը զուգընթաց նյութականանում է....

Ներկայացման ցուցադրությունը կազմակերպել է «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ն Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» ՊՈՒՁ–ի ֆինանսական աջակցությամբ։

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նիկոլայ Ծատուրյանինն է, բեմի ձևավորումը և կոստյումները` Հայաստանի վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանինը։ Դերերում են` Լարիսա Ղևոնդյանը (Մարի), Արման Ղազարյանը (Վիկտոր), Տաթևիկ Մելքոնյանը (Ժաննա) և Արտյոմ Ազարյանը (Միշել)։

«Երևանի «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ն առաջին անգամ չէ, որ թատերական  բեմադրություն է կազմակերպում ռուսերեն լեզվով։ Նախորդ տարի մեր Կենտրոնի բեմում մեծ հաջողությամբ անցավ Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի կողմից Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» համանուն պիեսի հիման վրա  բեմադրված ներկայացման պրեմիերան»,– նշեցին Մոսկվայի տան մամուլի ծառայությունից։

2013 թվականին Արտավազդ թատերական մրցանակաբաշխության շրջանակում «Մեկ ամիս գյուղում» ներկայացման բեմադրությունում ցուցաբերած նախաձեռնության համար Երևանի Մոսկվայի տունը ստացավ Հայաստանի Թատերական գործիչների միության Ոսկե մեդալը։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը Երևանում ավելի մեծ թվով թատերական հարթակներ ունենալն է, որտեղից  արտիստները կշփվեն հանդիսատեսի հետ ռուսերենով` դրանով իսկ հոգեպես հարստացնելով երևանցիներին և հաղորդակից դարձնելով ռուսական մշակույթին։
Պրեմիերայի մուտքն ազատ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: