487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի Ֆուտբոլի 2014 թ. ԱԱ–ի բացմանը. ԶԼՄ
10:37
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկացի փոփ–երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որի տեղի կունենա հունիսի 12–ին Սան Պաուլու քաղաքում, միջոցառմանը մասնակցելուց նրա հրաժարվելու մասին տեղեկատվությունը «վաղաժամ էր», երեքշաբթի հաղորդում է Infobae կայքը` հղում անելով երգչուհու ներկայացուցիչներին։

Լոպեսը ռեփեր Փիթբուլի և բրազիլացի աստղ Կլաուդիա Լեիտտեի հետ երգ էր ձայնագրել, որը նախատեսված էր առաջնության բացման համար: Երգը կոչվում է «We Are One» («Մենք միասնական ենք»): Ավելի վաղ տեղեկացվում էր, որ պրոդյուսավորման հետ կապված խնդիրների պատճառով երգչուհին չի կարող մասնակցել բացման արարողությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ջենիֆերը չի ցանկանում հիասթափեցնել ոչ իր երկրպագուներին, ոչ էլ մարզասերներին, այնպես որ նա կմասնակցի բացման արարողությանը», – մեջբերում է հրատարակությունը երգչուհու ներկայացուցիչներին։ Նրանց խոսքերով` Ջենիֆերը «միշտ ցանկացել է մասնակցել արարողությանը», իսկ հայտարարություններն այն մասին, որ նա դրանից հրաժարվել է, «վաղաժամ էին»։

25 րոպե տևողությամբ բացման արարողությանը կմասնակցի 600 արտիստ, որոնց թվում են մարմնամարզիկներ, ակրոբատներ  և կապոեյրա պարողներ։ Արարողությունը կեզրափակվի Լոպեսի, Փիթբուլի և Լեիտտեի «We Are One» երգի կատարմամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
08 Նոյեմբերի 2017
Կոմիտաս և ջազ, «Հովեր» կամ Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգում կկայանան հայ երաժշտական կոլեկտիվների համերգներ:
15:16
08 Նոյեմբերի 2017
Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը
«Մանյույան» հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։