484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի փոքրիկ երգիչները» հայկական մշակույթը պատվով ներկայացրին Շվեյցարիայում
18:04
09 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացրեց Շվեյցարիայի համերգային շրջագայության ժամանակ, հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է մայիսի 17–ից հունիսի 1–ը Բազելում անցկացված Երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոնին` որպես հրավիրված հյուր։

«Հատկանշական է, որ սովորաբար երգչախմբերը չեն մասնակցում փառատոնին երկրորդ անգամ, սակայն հաշվի առնելով  մեր երգչախմբի բարձր մակարդակն ու վարպետությունը, 24 տարի անց երկրորդ անգամ երեխաները մասնակցեցին «Բազելին», և դա մեծ պատիվ է մեզ համար»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հեքեքյանը։

Եվրոպական երիտասարդական երգչախմբային փառատոնն անցկացվում է Բազելում` սկսած 1992 թվականից։

Հեքեքյանի խոսքով` տասն օրերի ընթացքում երգչախումբն ավելի քան տասը համերգ է տվել տարբեր հարթակներում աշխարհի հայտնի երգչախմբերի հետ։

«Մենք շատ ծավալուն ծրագիր ներկայացրինք` սկսած հոգևոր երաժշտությունից մինչև ջազային ստեղծագործություններ։ Մեր ելույթներն ուղեկցվում էին պարային վառ համարներով»,– ավելացրեց երգչախմբի ղեկավարը։

Հեքեքյանը նշեց, որ երգչախմբի բոլոր ելույթներն արտասահմանյան լսարանը դիմավորել է ոգևորությամբ և հիացմունքով։

«Մենք արժանացանք ինչպես ունկնդիրների, այնպես էլ մասնակիցների ամենաբարձր գնահատականներին։ Թեև փառատոնը մրցութային չէր, այնուամենայնիվ, աշխարհի ամենահայտնի երգչախմբերից մեկի` մանկական «Վիվա» շվեյցարական երգչախմբի ղեկավարների գովասանքին արժանանալը բարձրագույն պարգև էր մեզ համար»,– ավելացրեց Հեքեքյանը։

Նա հայտնեց, որ երգչախմբի ելույթներից հետո բազմաթիվ ունկնդիրներ պարզապես սիրահարվել են Հայաստանին և ցանկացել ավելի լավ ծանոթանալ երկրի բազմադարյան պատմությանն ու մշակույթին։

«Բացի այդ, մենք ելույթ ենք ունեցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի` Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված ծրագրի շրջանակում։ Ներկաներին բաժանել ենք մեր երգչախմբի գործունեության մասին գրքույկներ, որտեղ տեղեկություն էր զետեղված ցեղասպանության մասին։ Այդ կերպ մենք ցանկացանք մեր լուման ներդնել ցեղասպանության փաստի ճանաչման գործում»,– պարզաբանեց ղեկավարը։

Նա ավելացրեց նաև, որ, անկասկած, աշխարհում քիչ են այն մանկական երգչախմբերը, որոնք կկարողանային իրենց վարպետության մակարդակով համեմատվել «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ։

Երգչախմբի տնօրեն Տաթևիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ փառատոնային ծրագրից դուրս համերգներ են անցկացվել նաև Շվեյցարիայի ութ քաղաքում։
 
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին։ Միջազգային մրցույթների դափնեկիր է, «Եվրոպայի Մշակույթի Դեսպան» տիտղոսակիր։ Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։

Երգչախումբը բազմիցս մասնակցում է միջազգային ամենատարբեր փառատոների, համաշխարհային գիտաժողովների, ցուցահանդեսների, այդ թվում՝ «Բազելի» (Շվեյցարիա, 1995թ), Հոնկոնգի և Պեկինի (Չինաստան,1999), EXPO 2000 (Հանովեր, Գերմանիա), «Ոսկե մակույկ» (Սոչի, Ռուսաստան, 2001), «Դիմիտրիա» (Սալոնիկ, Հունաստան, 2002թ.), երգչախմբային Արվեստի VI Համաշխարհային գիտաժողով (Մինեապոլիս, ԱՄՆ, 2002), «Երգ միասնության» հայ-ամերիկյան երգչախմբային ամենամյա փառատոն (Հայաստան, «Թող ապագան երգի» (Ստոկհոլմ,Շվեդիա, 2012)։

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը հանդես է գալիս համերգներով՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ, մասնակցում մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների, այդ թվում Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսություններին և Ռուսաստանում Հայաստանի տարի հռչակման առթիվ հանդիսավոր համերգին Մոսկվայի Սյունազարդ, Չայկովսկու անվան դահլիճներում և Կրեմլի պալատում (2001 և 2006), Հայաստանում Ֆրանսիայի օրերի կապակցությամբ «Ազնավուրը և իր բարեկամները» խորագիրը կրող համերգին Հանրապետության հրապարակում (2004), Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում «Հայաստան իմ Բարեկամ» խորագրով հանդիսավոր համերգին Գարնիե օպերայում (2007)։ 2012 թվականին երգչախումբը ճապոնական «Մին-Օն» մշակութային կազմակերպության հրավերով մեկնեց 40-օրյա շրջագայության դեպի Ճապոնիա։ Երգչախումբը համերգային շրջագայություններ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում Ռուսաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում, Լեհաստանում, Բելգիայում, Կանադայում, ԱՄՆ-ի 20 նահանգներում, Լատվիայում, Վրաստանում, Շվեդիայում, Ճապոնիայում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել: