478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 10–ին Երևանում
15:44
09 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հարսնացուն Վեգասից» (The Bride from Vegas) ռոմանտիկ կինոկատակերգության համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 10–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, հայտնեց ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը։

Ֆիլմը Մկո անունով երիտասարդի մասին է։ Նա գյուղից մեկնում է Լաս Վեգաս` փնտրելու այն աղջկան, ում տեսել է լուսանկարով և սիրահարվել...

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Միքայել Շարաֆյանը և Շարլին Ռոուզը, գլխավոր հերոսի ծնողների դերում էլ` ԱՄՆ–ում բնակվող հանրահայտ դերասաններ Լևոն Շարաֆյանը (Միքայել Շարաֆյանի հայրը)  և Ալլա Թումանյանը։

«Քանի որ մեր ֆիլմի գործողությունը սկսվում է Հայաստանում, ինչպես նաև ելնելով հայրենասիրական մղումներից` մենք որոշեցինք, որ ավելի ճիշտ կլիներ, եթե մեր ֆիլմի համաշխարհային պրեմիերան անցկացվեր Հայաստանում»,– երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Բաբայանը։

Ռեժիսորի խոսքով` իրեն որևէ կերպ չի վախեցրել իր առաջին լիամետրաժ ֆիլմում Միքայել Շարաֆյանին նկարահանելու գաղափարը, ում համար ժապավենը դեբյուտ է դարձել։

Նա նշեց, որ գլխավոր հերոսին ընտրելիս հեղինակները փորձել են խուսափել հայ գյուղացուն բնորոշ շտամպներից, որպեսզի հանդիսատեսն աշխարհի ցանկացած կետում կարողանա Մկոյի կերպարում տեսնել սեփական երկրի գյուղացու կերպարը։

Микаел ШарафянԳլխավոր դերակատար Միքայել Շարաֆյանը նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր աշխատել այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են Լևոն Շարաֆյանը և Ալլա Թումանյանը, ու հայկական կինոյի այդ երկու մեծությունների հետ շփումն իր համար անգնահատելի փորձ է կինեմատոգրաֆի ոլորտում։

Շարաֆյանն ավելացրեց նաև, որ դերերից մեկը կատարել է «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, «Օսկարի» ներկայացված դերասանուհիներից մեկը։ Սակայն դերասանը նախընտրեց նրա անունը գաղտնի պահել մինչև պրեմիերան։

Эдмонд ГригорянՊրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանն իր հերթին ընդգծեց, որ նկարահանումների ընթացքում նկարահանման խմբի բոլոր անդամների միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել, ինչը բարենպաստ է ազդել ֆիլմի որակի վրա։

Երևանից բացի, ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիում և Արտաշատում, որից անմիջապես հետո կկայանա ամերիկյան պրեմիերան։

Հայաստանում ֆիլմը ներկայացնում է «SlideArt» ընկերությունը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
26 Սեպտեմբերի 2017
Իվետա Մուկուչյանը յուրացնում է «նոր իրականությունը» (ՎԻԴԵՈ)
Կայացել է Իվետա Մուկուչյանի «Դեպի նոր իրականություն» երգի և տեսահոլովակի պրեմիերան։
17:39
25 Սեպտեմբերի 2017
Երևանում Այվազովսկու ցուցահանդեսն այցելությունների ռեկորդ է սահմանել
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելությունների թվով ռեկորդային է դարձել։
16:27
25 Սեպտեմբերի 2017
Սկանդալ «Ձայնը» շոուի ժամանակ. Գրադսկին անցել է անպարկեշտ բառապաշարի
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող հայտնի «Ձայնը» վոկալի շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հայհոյել է ռուսական Առաջին ալիքի եթերում։
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։