478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Վախթանգ Կիկաբիձեն Երևանում ներկայացրել է իր «Նրանք» նոր գիրքը
14:11
09 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդային և վրացի էստրադային երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն Երևանում տեղեկացրել է, որ շուտով լույս կտեսնի իր «Նրանք» նոր գիրքը։

Ավելի վաղ, ինչպես նշում է արտիստը, գիրքը կոչվում էր «Կովկասյան ազգության անձինք», սակայն հեղինակը որոշել է, որ այդ անվանումը դուր չի գա ոչ ռուսներին, ոչ կովկասցիներին։
«Գիրքը պատմում է արտասովոր մարդկանց մասին, այլ ազգության մարդկանց մասին, ովքեր կյանքում շրջապատել են ինձ, այն պատմությունների մասին է, որոնք շատերին հետաքրքիր կլինեն, մարդկանց մասին, որոնց հասարակությունում «սպիտակ» ագռավ են կոչում», – ասել է Կիկաբիձեն երկուշաբթի «Mezzo» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

75–ամյակի տոնակատարության շրջանակներում Կիկաբիձեն երկու համերգ կունենա Երևանում։ Համերգները տեղի կունենան հունիսի 9–ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և «Mezzo» ակումբում։

Համերգները կկայանան «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագրով։

Վախթանգ Կիկաբիձեն էստրադային երգիչ է, դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, երգերի հեղինակ։ Նա Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ է (1980), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978), ինչպես նաև Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր (2013)։

Կինոյում մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, որոնք սիրվել են ժողովրդի կողմից։ Այդ ֆիլմերից են` «Մի վշտացիր», «Միմինո» և «Ֆորտունա», որոնք նկարահանվել են ռեժիսոր Գեորգի Դանելիայի կողմից, ինչպես նաև «Վերայի թաղամասի մեղեդիները»,  «Լրիվ անհույսը» և «ՏԱՍՍ–ը լիազորված է հայտարարել» ֆիլմերը։

Կիկաբիձեի երգացանկում կան բազմաթիվ հայտնի երգեր («Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն)։Կիկաբիձեն միշտ հյուրախաղեր է ունենում։ Նա համերգներով եղել է բոլոր հինգ մայրցամաքներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
26 Սեպտեմբերի 2017
Իվետա Մուկուչյանը յուրացնում է «նոր իրականությունը» (ՎԻԴԵՈ)
Կայացել է Իվետա Մուկուչյանի «Դեպի նոր իրականություն» երգի և տեսահոլովակի պրեմիերան։
17:39
25 Սեպտեմբերի 2017
Երևանում Այվազովսկու ցուցահանդեսն այցելությունների ռեկորդ է սահմանել
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելությունների թվով ռեկորդային է դարձել։
16:27
25 Սեպտեմբերի 2017
Սկանդալ «Ձայնը» շոուի ժամանակ. Գրադսկին անցել է անպարկեշտ բառապաշարի
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող հայտնի «Ձայնը» վոկալի շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հայհոյել է ռուսական Առաջին ալիքի եթերում։
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։