484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը պատրաստում է լիտվացի կոմպոզիտորների մեղեդիներով նոր ալբոմի ձայնագրությունը
17:20
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ձայնագրում է նոր ալբոմ, որում կներառվեն լիտվացի կոմպոզիտորների մեղեդիները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է դաշնակահարի մենեջերի Ալեքսանդր Հակոբյանը։

««Ձմեռային էսքիզներ» ալբոմում կներառվեն լիտվացի դասական կոմպոզիտորներ Միկոլաուս Չյուրլենիսի և Բալիս Դվարիոնասի դաշնամուրային ստեղծագործությունները։ Ալբոմը կներառվի «EMBASSY CD SERIES» սերիայում «1900+» նախագծի շրջանակներում, այն ձայնագրվում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ», – ասել է նա։

Ալբոմում ներառվել են, մասնավորապես, Չյուրլենիսի «Երաժշտական պահ» և «Հումորեսկ» ստեղծագործությունները, մազուրկաները, նոկտյուրններն ու նախերգանքները, ինչպես նաև Դվարիոնասի «Փոքրիկ սյուիտն» ու «Ձմեռային բնապատկերները»։ CD–ի անոտացիան գրել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր Կարինե Ջրաղացպանյանը։

Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ այդ ալբոմը կդառնա թվով երրորդը «EMBASSY CD SERIES»–ի շրջանակներում։ Ավելի վաղ այս սերիայում երաժիշտը թողարկել է ալբոմ, որում հնչում են լեհ և շվեյցարացի կոմպոզիտորների մեղեդիներն` այդ երկրների դեսպանատների աջակցությամբ։

Դաշնակահարի մենեջերը տեղեկացրել է, որ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցող նոր ալբոմի ձայնագրությունն արդեն ավարտվել է։

Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թ.–ին Երևանում։ Դանակահարի համերգային դեբյուտը տեղի է ունեցել Հռոմում` «Concerto Di Concerti» 20–րդ դարի երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում։

Դաշնակահարն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես, Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Ճապոնիայում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը: