486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Christie's–ն իր պատմության ամենահաջողված ամառային «ռուսական աճուրդն» է անցկացրել
11:38
03 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Christie's աճուրդի տունը երկուշաբթի անցկացված աճուրդն անվանել է իր պատմության ամենահաջողված «ռուսական առուվաճառքը»։

Ընդհանուր հասույթը կազմել է 24 ֆունտ ստեռլինգ։ «Վեց նկար վաճառվել է ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգով (յուրաքանչյուրը), մինչդեռ Ճենապակու կայսրական գործարանի զույգ ծաղկամաններы վաճառվել են 662.5 հազարով` գնահատումը գերազանցելով կրկնակի։ Թեժ պայքար է щավալվել Բորովիկոжսկու վրձնի աշխատանքների, Նիկոլայ Ռերիխի գործերի, հազվագյուտ ռուսական ճենապակու, Վերեշչագինի «Մարգարտե մզկիթն Ագրայում» նկարի համար` այս ամենը վկայում է, որ այդքան զանազան շուկան առաջվա պես հիանալի արդյունքներ է ցույց տալիս»,– նշել է Christie's ռուսական արվեստի դեպարտամենտի միջազգային տնօրեն Ալեքսեյ Տիզենհաուզենը։

Առուվաճառքի թոփ–լոտ է դարձել Վերեշչագինի «Մարգարտե մզկիթն Ագրայում» նկարը, որը վաճառվել է 3.66 միլիոն ֆունտ ստեռլինգով` 1-1.5 միլիոն նախնական գնահատման դեպքում։ «Դա շատ հետաքրքիր աշխատանք է։ Նկարիչը հիանալի է պատկերել մարմարը` այն միանգամայն կենդանի է, բծերով, անդրադարձնում է լույսը»,– ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել էր Ալեքսեյ Տիզենհաուզենը։

Բորովիկովսկու «Կոմսուհի Լյուբով Իլյինիշնա Կուշելյովայի (Բեզբորոդկո) դիմանկարը երեխաների` Ալեքսանդրի և Գրիգորիի հետ» վաճառվել է գրեթե 3 միլիոն ֆունտ ստեռլինգով։ 1803 թվականին ստեղծած նկարի նախնական արժեքը վերջնական գնից բավականին ցածր էր` ընդամենը 50-70 ֆունտ ստեռլինգ։

Երրորդ տեղում Բորովիկովսկու ևս մեկ գործ է` «Իշխան Պյոտր Վասիլևիչ Լոպուխինի դիմանկարը», որը վաճառվել է 2.14 միլիոն ֆունտ ստեռլինգով 40-60 հազար համեստ նախնական արժեքի դեպքում։ Նկարչի` այս աճուրդին ներկայացված ամբողջ հավաքածուն կազմել է 7.95 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Արիստարխ Լենտուլովի «Բնանկար կամրջով։ Կիսլովոդսկ» աշխատանքը վաճառվել է 1.76 միլիոն ֆունտ ստեռլինգով` զբաղեցնելով առաջատար աշխատանքների ցուցակի միայն չորրորդ տեղը։ 1913 թվականին նկարված նկարի նախնական արժեքը կազմում էր 1.5-2.5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Աշխատանքը ստեղծվել է Լենտուլովի համար կարևոր ժամանակաշրջանում, երբ նկարիչը սկսել է համադրել արևմտյան կուբոֆուտուրիզմի տեխնիկան ավանդական ռուսական թեմատիկայով։

«Նոր և մշտական կոլեկցիոներները պայքարում էին շուկայում նախկինում չհայտնված աշխատանքների համար, որոնց թվում են իշխան Իվան Օբոլենսկու հավաքածուի ստեղծագործությունները, որոնց վաճառքից գոյացած հասույթը հասել է 8 միլիոն ստեռլինգի, և եվրոպական կարևոր հավաքածուի ճենապակյա իրերի հավաքածուն, որը վաճառվել է ավելի քան 1 միլիոնով։ Բարձրորակ արվեստի ստեղծագործություններ ներկայացնող Christie's աճուրդի տան հեղինակությունը շարունակում է նոր թափ հավաքել»,– ավելացրել է Տիզենհաուզենը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։