480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կցուցադրվի լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի նկարահանած ֆիլմաշարը
17:41
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեհ հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդայի` վեց ֆիլմից բաղկացած շարքը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, հայտնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։

«Շարքը կբացվի հունիսի 4–ին ռեժիսորի «Վալենսա` հույսի մարդը» նախորդ տարվա ֆիլմով։ Ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկում է հենց այդ օրը, ինչպես և ուղիղ 25 տարի առաջ Լեհաստանում հունիսի 4–ին առաջին անգամ մեկնարկեցին ազատ խորհրդարանական ընտրությունները»,– երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց դեսպանը։

Ըստ նրա, ժապավենը կենսագրական բնույթ է կրում և պատմում է լեհ քաղաքական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Լեխ Վալենսայի կյանքի մասին։ Ֆիլմն ընդգրկված էր 2014 թվականի «Օսկարի» «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում, սակայն մրցանակ չստացավ։

Դեսպանը հայտնեց, որ ֆիլմերի շարքում է նաև «Երկաթե մարդը», որի ցուցադրությունը կկայանա հունիսի 5–ին, ինչին հաջորդ օրը կհետևի «Մարմարե մարդը» ֆիլմի ցուցադրությունը։

«Բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է լինելու, իսկ ժապավենները կուղեկցվեն հայերեն ենթագրերով»,– պարզաբանեց Ռաչինսկին։

Նա ավելացրեց նաև, որ հունիսի 7–ին կցուցադրվի Վայդայի «Մոխիր և ալմաստ» (1958) «ռազմական եռապատման» վերջին ֆիլմը։ Բացի այդ, հունիսի 8–ին կկայանա «Գետնուղի» (1956)  ֆիլմի ցուցադրությունը, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող եռապատման երկրորդ ֆիլմն է։

«Շարքը կավարտվի «Խնկեղեգ» ֆիլմի ցուցադրությամբ»,– ասաց դեսպանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: