480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին հանդես կգա մենահամերգով Մոսկվայում
11:05
02 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի–Սարկոզին առաջին անգամ մենահամերգով ելույթ կունենա Մոսկվայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Համերգը տեղի կունենա երկուշաբթի Մոսկվայի երաժշտության տան Սվետլանովյան սրահում։

Բրունին արժանացել է Ֆրանսիայի ձայնագրման ինդուստրիայի բարձրագույն` «Տարվա լավագույն երգչուհի» տիտղոսին։ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը սկսել է երաժշտությամբ զբաղվել 29 տարեկանում` թոփ–մոդելի կարիերայի գագաթնակետում` վաստակելով 7,5 մլն դոլար, որն այն ժամանակ ռեկորդային ցուցանիշ էր։ 2003 թ.–ին նա թողարկել է «Ինչ–որ մեկն ինձ ասել է» դեբյուտային ալբոմը, որը միայն Ֆրանսիայում վաճառվել է 800 հազար օրինակով։

Ժամանակակից ֆրանսիական շանսոնի ոգով լիրիկական մեղեդին Բրունիի ֆիրմային նշանն է։ Նրա երգերն առաջին դեմքից ներկայացվող սիրո պատմություններ են։ Բրունին իր բոլոր ստեղծագործությունների հեղինակն է։

2007 թ.–ին թոփ–մոդել Բրունին ծանոթացել է Նիկոլա Սարկոզիի հետ, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը։ 2008 թ.–ի հունվարի 8–ին զույգն ամուսնացավ Ելիսեյան պալատում։ Բրունին Սարկոզիի երրորդ կինն է։ 2011 թ.–ին զույգը դուստր ունեցավ, որին անվանակոչեցին Ջուլիա։ Լինելով առաջին տիկին` Բրունին շարունակեց զբաղվել երաժշտությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը: