486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ռեկորդային թվով մրցանակներ են ստացել ԱՊՀ երկրների «Գրքի արվեստ» մրցույթում
15:45
30 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական հրատարակությունները ռեկորդային թվով մրցանակներ են ստացել ԱՊՀ երկրների «Գրքի արվեստ» միջազգային մրցույթում մասնակցության 11 տարվա պատմության ընթացքում։ Մրցույթն անցկացվել է Մինսկում մայիսի 21–22–ը։

«Հայաստանը մասնակցում է մրցույթին 2004 թ.–ից` հիմնադրման պահից, և այս տարի մենք արժանացել ենք ամենամեծ թվով մրցանակների։ Մենք ներկայացրել ենք ինը գիրք, որոնցից ութն արժանացել է տարբեր մրցանակների», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը։

Նրա խոսքով` 2012 թ.–ին հայկական գրքերն արժանացել են մրցանակների չորս անվանակարգում, իսկ 2013 թ.–ին` վեց անվանակարգում։

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր հերթին տեղեկացրեց, որ մրցույթին ներկայացված հինգ գրքերն արժանացել են առաջին մրցանակին։

Մասնավորապես, «Գիրք երեխաների և դեռահասների համար» անվանակարգում հաղթել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների» ժողովածուն, որը հրատարակվել է «Արևիկ» հրատարակչության կողմից։ «Մշակութային երկխոսություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով... կոլաժ երկուսի համար» գիրքը, որը լույս է տեսել «Փրինթինֆո» հրատարակչությունում։

«Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ հայոց պատմություն» գիրքը, որը լույս է տեսել «Անտարես» հրատարակությունում, արժանացել է առաջին մրցանակին «Գիտություն և կրթություն» անվանակարգում։ «Արտ–գիրք» անվանակարգում հաղթող է ճանաչվել գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեական–արևելյան գորգ» աշխատությունը («Ասողիկ» հրատարակություն), «Միություն» անվանակարգում հաղթել է Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրքը («Էդիթ Փրինթ» հրատարակչություն)»։

Մրցանակի է արժանացել նաև Ալբերտ Միքայելյանի «Հռչակավոր հայերը» կենսագրական հանրագիտարանը։

«Մեզ համար կարևոր ձեռքբերում էր «Էդիթ Փրինթ» հրատարակչությանը տրված դիպլոմը` «Պարույր Սևակ. բարի գիշեր, քաղցր երազներ, իմ սիրելիներ» գրքի համար», – ասաց Միլիտոնյանը։

Նա նաև ավելացրեց, որ «Իմ երկիր» անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Արտակ Մովսիսյանի «Տասը ականավոր հայ թագուհիները» աշխատությունը։

«Շատ ուրախ ենք, որ մրցույթի ժյուրին ըստ արժանվույն գնահատեց մեր գրքերի որակն ու բովանդակությունը, և սա մեծ ձեռքբերում է Հայաստանի գրահրատարակչության ոլորտի համար», – նշեց Միլիտոնյանը։ 

ԱՊՀ երկրների «Գրքի արվեստ» միջազգային մրցույթին այս տարի մասնակցում էր ինը պետություն։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: