486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 2015թ.–ին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում
20:03
26 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանական Իսպահանում գտնվող Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի, որը հայտնի է նաև Վանք անվանումով, 2015 թվականին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, հայտնում է МЕХР իրանական լրատվական գործակալությունը։

Ինչպես հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում եկեղեցիների ընդգրկմամբ զբաղվող կենտրոնի ղեկավար Շերլի Ավեդյանը, 2008 թվականին այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության ցուցակում ընդգրկվել են ԻԻՀ–ում գտնվող երեք հայկական վանքեր` Սուրբ Թադևոսի, Սուրբ Ստեփանոսի և Ձորձոր եկեղեցիները։

Ավեդյանը հույս է հայտնել, որ ցուցակում Սուրբ Ամենափրկիչն ընդգրկելու հետ խնդիրներ չեն առաջանա։

17–րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կամ Վանքը Նոր Ջուլֆայի գլխավոր տեսարժան վայրն է և ամբողջ աշխարհից այստեղ եկող բազմաթիվ ուխտավորների վայր։ Բացի գլխավոր տաճարից, վանքում գործում են նաև թանգարան և տպագրատուն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Փետրվարի 2017
Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է
Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին Երևանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվել է:
17:34
27 Փետրվարի 2017
Ջազի և ֆոլկի միահյուսումը Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվանի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ԱՄՆ–ում ներկայացրել է «The Cave of Rebirth» իր նոր տեսահոլովակը։
11:36
27 Փետրվարի 2017
Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում: