485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Երևանում առաջին անգամ բացվել է աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի ցուցահանդեսը
18:40
26 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում առաջին անգամ բացվել է աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի ցուցահանդեսը։ Միջոցառումը նվիրված է վարպետի ստեղծագործական գործունեության 25–ամյակին։

Մայքլ Արամի մետաղական դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը բացվել է մայիսի 26-ին և կտևի մինչև մայիսի 28–ը։ Ցուցահանդեսում ներկայացված են և՛ խոշոր քանդակները, և՛ ոչ մեծ իրեր` սկուտեղներ, ափսեներ։ Ցուցահանդեսն անցնում է Հայաստանի սփյուռքի նախարարության հովանու ներքո։

Майкл Арам«Արդեն 25 տարի է` Մայքլ Արամը զբաղվում է աշխարհում հայկական արվեստի քարոզչությամբ։ Թվերն անչափ խոսուն են` նրա աշխատանքները ներկայացվել են աշխարհի 600 մասնագիտացված խանութներում»,– ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Ըստ նրա, Մայքլ Արամի` հիմնականում բուն հայկական խորհրդանիշներ ընդգրկող ստեղծագործությանը ծանոթացած ցանկացած մարդ սկսում է հետաքրքրվել նաև Հայաստանի պատմությամբ, նրա մշակութային արժեքներով։

Հակոբյանը վարպետին պարգևատրեց Հայաստանի սփյուռքի նախարարության մեդալով։ Նշանավոր դիզայներն իր հերթին Սփյուռքի նախարարությանը նվիրաբերեց իր երկու աշխատանքները։

Майкл АрамՄայքլ Արամը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստանում ներկայացնել իր աշխատանքները։

«Թեև ես մեծացել եմ Ամերիկայում, ուր Արևմտյան Հայաստանից տեղափոխվել են իմ պապերը, հայկական ինքնությունը միշտ վառ կերպով է դրսևորվել մեր ընտանիքում, և ես մեծացել եմ հայկական միջավայրում։ Որպես դիզայներ կարծում եմ, որ ինձ ավելի լավ կներկայացնեն իմ ստեղծագործությունները»,– ասաց նա ցուցահանդեսի բացմանը։

Майкл АрамՄայքլ Արամն աշխարհահռչակ դիզայներ է, նրա ստեղծագործությունները ցուցադրվում եմ աշխարհի տարբեր թանգարաններում։ Դրա բազմաթիվ հեղինակավոր պարգևներից է 2011 թվականին ստացած «Ellis Island» շքանշանը` ԱՄՆ–ի մշակույթի մեջ ներդրած զգալի ավանդի համար։ Մայքլ Արամը զբաղվում է բարեգործությամբ` «Հայկական մանկական հիմնադրամի», «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: