485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ «Համլետի» պրեմիերան տեղի կունենա մայիսի 30–ին Երևանում
20:02
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ Շեքսպիրի «Համլետ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի 30–ին Երևանի «Համազգային» թատրոնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին թատրոնի ադմինիստրացիայից։

«Ներկայացումը կցուցադրվի նաև մայիսի 31–ին, ինչպես նաև հունիսի 1–ին, 13–ին, 14–ին և 15–ին», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նա ավելացրել է, որ պրեմիերայի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են։

Համլետի կերպարը ներկայացման մեջ կմարմնավորի «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի նաև այլ դերասաններ, մասնավորապես` Ստեփան Ղամբարյանը, Վարշամ Գևորգյանը, Տաթևիկ Ղազարյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարապետ Բալյանը, ինչպես նաև Պետական երաժշտական կամերային թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թ.–ին Երևանում։ 1978 թ.–ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտը, իսկ 1981 թ.–ին` Ս.Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտը։ Նա «Ձայն բարբառո» (1991), «Տեր ողորմյա» (1997), «Լռության սիմֆոնիա» (2001), «Քրմուհին» (2007), «Մաեստրո»  (2009) և «Լռության ձայնը» (2012) ֆիլմերի ռեժիսորն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: