480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Պետական կամերային թատրոնը մայիսի 26–ին Երևանում կներկայացնի «Քիթ-Cut» կատակերգական ներկայացման պրեմիերան
18:52
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ,  23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռեժիսոր Կարապետ Բալյանի «Քիթ–Cut» կատակերգական ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի 26–ին Երևանի պետական կամերային թատրոնում։

«Այսօր մենք գտնվում ենք գլոբալացման փուլում և ավելի շատ ենք սկսում նմանվել այլ ազգերի ներկայացուցիչներին, սակայն ոչ ինքներս մեզ։ Ներկայացման մեջ մենք կատակերգական ժանրում անդրադառնում ենք հայկական գենոֆոնդի պահպանման խնդրին և ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսին կարող է դառնալ ազգը 2080 թ.–ին», – ասել է Բալյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում 2080 թ.–ին Հայաստանում, երբ երկրի բոլոր բնակիչներից միայն երկու մարդ չի արել քթի պարտադիր պլաստիկ վիրահատություն։
Բեմադրող ռեժիսորի խոսքերով` ներկայացման սյուժեն կառուցվում է երկու համադասարանցիների հարաբերությունների վրա, ովքեր ունեն հայրենիքի և հայրենասիրության նկատմամբ տարբեր հայացքներ։

«Երկար էինք մտածում ներկայացման վերնագրի շուրջ, և մի անգամ մեր ընկերն առաջարկեց «Քիթ– Cut» անվանումը, որը շատ մոտ էր սյուժեին և մտահաղացմանը», – ասել է ռեժիսորը։
Բալյանի խոսքերով` ներկայացման հետաքրքիր պահերից մեկը բեմում ռոբոտի հայտնվելն է, որը մշակվել և ստեղծվել է հայ մասնագետների կողմից։

Ներկայացման սցենարիստն Արմեն Վարդանյանն է, բեմադրությանը մասնակցում են այնպիսի հայտնի հայ դերասաններ, ինչպիսիք են Անդրանիկ Հարությունյանն ու Լիլի Միքայելյանը–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: