480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է շուրջ 450 բնօրինակ լուսանկարներով
18:33
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է շուրջ 450 բնօրինակ լուսանկարներով, տեղեկացրել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook սոցցանցի իր էջում։

«Շուրջ 450 բնօրինակ լուսանկարների հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնել են հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները` կարևորելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և փոխանցումը սերունդներին», – գրել է Դեմոյանը։

Լուսանկարների հավաքածուն ներառում է Օսմանյան կայսրության, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի որբանոցներին, որբերի կյանքին, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբախնամ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության պատմության առանձին դրվագներին առնչվող լուսանկարներ: Լուսանկարների զգալի մասի դարձերեսին առկա են չափազանց կարևոր տեղեկություններ հաղորդող գրություններ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այս հավաքածուի ձեռք բերումը ոչ միայն խորհրդանշական, այլ նաև բացառիկ իրադարձություն է մեր թանգարանի համար, և այս լուսանկարներն իրենց ուրույն տեղը կգտնեն 2015 թվականի ապրիլին բացվող թանգարանային նոր ցուցադրությունում», – նշել է Դեմոյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը բացվել է 1995 թ.–ին` Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանության 80–րդ տարելիցին։ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված երկհարկանի շինությունը գրեթե ամբողջությամբ գտնվում է գետնի տակ։ Թանգարանի ցուցադրության մեծ մասը բաղկացած է 1915 թ.–ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների, տարհանման մասին վկայող լուսանկարներից և վավերագրական վկայություններից։

Լուսանկարների մեջ իր կարևորությամբ Դեմոյանն առանձնացրել է  երիտթուրք պարագլուխ Իսմայիլ Հաքքի բեյի` շոտլանդացի զինվորականների կողմից ձերբակալության լուսանկարի բնօրինակը։
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտն այս եզակի հավաքածուն ձեռք բերելու համար իր երախտագիտությունն է հայտնում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։