485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջիկա տարիներին կարող է Սյուրռեալիզմի թանգարան բացվել
17:44
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում առաջիկա տարիներին կարող է Սյուրռեալիզմի թանգարան բացվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ֆրանսահայ գեղանկարիչ և փորագրող Ժան Կազանչյանը։

«Ուզում եմ, որ իմ պատմական հայրենիքում` Հայաստանում, ավելի շատ բան իմանան սյուրռեալիզմի մասին և որ այդ ժանրն այստեղ զարգանա։ Տիկնոջս հետ դեռ երկու տարի առաջ մենք թանգարան ստեղծելու առաջարկով դիմել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, սակայն այն ժամանակ կոնկրետ պատասխան չենք ստացել։ Այժմ քանի դեռ Հայաստանում եմ, մենք մտադիր ենք կրկին բարձրացնել այս հարցը և միջոցներ կփնտրենք մեր գաղափարն իրագործելու համար», – ասել է նկարիչը։

Նրա խոսքերով` լուրջ խնդիր է նաև ապագա թանգարանի ստեղծման համար անհրաժեշտ տարածքի հարցը, քանի որ ցուցադրությունը բավականին ներկայացուցչական է լինելու։
«Իմ տիկինը` Քրիստին Արժիլեն, Լոս Անջելեսի «Արժիլե» պատկերասրահի տնօրենն է և հայտնի ֆրանսիացի կոլեկցիոներ Պիեռ Արժիլեի դուստրն է, ում հավաքածուում շատ են սյուրռեալիստ նկարիչների վրձնին պատկանող նկարները։ Կցանկանայի, որպեսզի այդ աշխատանքները փոխանցվեին հենց Հայաստանին» – ասել է Կազանչյանը։

Նկարիչն ընդգծել է, որ Երևանում թանգարանի բացման դեպքում նախատեսում է նվիրել ինչպես, հայ, այնպես էլ արտասահմանցի սյուրռեալիստ նկարիչների ամենաքիչը 130 կտավ։
«Այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվում է իմ առաջին անհատական ցուցահանդեսը, և ես հույս ունեմ, որ կառավարությունը հետաքրքրություն կդրսևորի մեր գաղափարի նկատմամբ, և մենք աջակցություն կստանանք Սյուրռեալիզմի թանգարան ստեղծելու հարցում», – ավելացրել է Կազանչյանը։

Մայիսի 18–ին նշվող Թանգարանների միջազգային օրը նկարչի կինը` Քրիստին Արժիլեն, Հայաստանի ազգային պատկերասրահին է փոխանցել աշխարհի մեծանուն նկարիչների` Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու և Հանս Բելմերի 15 գրաֆիկական աշխատանքները։ Նույն օրը տեղի է ունեցել Ժան Կազանչյանի աշխատանքների կատալոգի շնորհանդեսը, որին մասնակցել է նկարիչը։

Ժան Կազանչյանը ծնվել է 1938 թ.–ին Բեյրութում, որտեղ ապրել է երիտասարդ տարիներին։ Ապագա նկարչի վրա մեծ ազդեցություն է ունեցել Միջերկրածովյան մշակույթը։ Կազանչյանը սկսել է նկարել մանուկ հասակից։ 1962 թ.–ին  նա հաղթել է ցուցահանդես-մրցույթում, որը կազմակերպվել էր Բեյրութի թանգարաններից մեկում, ինչից հետո նկարիչը որոշել է շարունակել ուսումը Փարիզում։ 1970 թ.–ին տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը Բեյրութում, իսկ չորս տարի անց` Փարիզում։ Նախորդ դարի կեսերին նկարիչներն իր աշխատանքների անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք քաղաքներում։

Ժան Կազանչյանն առաջին անգամ այցելել է Հայաստան 2008 թ.–ին։ Պատմական հայրենիք կատարած երկրորդ այցի ընթացքում` 2014 թ.–ի մայիսին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի նկարների և փորագրությունների առաջին անհատական ցուցահանդեսը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: