486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Իղձերի մայրաքաղաք» խորագրով հայկական տաղավարը կներկայացնի Երևանը Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեում
19:56
22 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վենետիկի 14–րդ ճարտարապետական բիենալեում Երևանին նվիրված տաղավարը կկրի «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը,  և այնտեղ կներկայացվեն XX դարի հայկական մոդեռնի նմուշներ։

«Այս տարի մեր տաղավարի անվանումն է` «Երևան` իղձերի մայրաքաղաք», և, ինչպես տեսնում եք, նվիրված է մեր մայրաքաղաքին։ Այստեղ ներկայացված են քաղաքաշինական խոշոր անսամբլներ, որոնք այսօր Երևանի դեմքն ու զարդարանքն են»,– ասաց մշակույթի փոխնախարար, Վենետիկի բիենալեում Հայաստանի ազգային համակարգող Արև Սամուելյանը ցուցահանդեսի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ 

Նա հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է ցուցահանդեսին արդեն վեց տարի և ունի իր տաղավարը, սակայն այս տարի առաջին անգամ Հայաստանի կողմից ցուցահանդեսի ազգային կուրատորը մշակույթի նախարարությունն է։ Սամուելյանը նշեց, որ հայկական կողմը հրավիրել է նաև հայտնի միջազգային կուրատորներ   Ռուբեն Արևշատյանին և Գեորգ Շելհամերին, ով համաշխարհային ցուցահանդեսների խոշոր կազմակերպիչ է Ավստրիայից։

Ներկայացնելով հայկական տաղավարը Ճարտարապետական բիենալեում` Ռուբեն Արևշատյանը հայտնեց, որ այնտեղ ներկայացված են 20–րդ դարի հայկական մոդեռն ճարտարապետության երեք առանցքային դպրոցներ։ «Առաջինը, բնականաբար, թամանյանական դպրոցն է, որը սովորաբար չի դիտարկվում որպես մոդեռնիզմի ուղղության կամ մտածելակերպ` զուտ ոճական առումով։

Երկրորդ փուլը կոնստրուկտիվիստների դպրոցն է, որի սաներն առաջին պլան են մղել  ճարտարապետության մեջ սոցիալական ասպեկտը, ինչը թամանյանական դպրոցի հետ առճակատման հիմնական պատճառ դարձավ։ Երրորդ ուղղությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված և Ռաֆայել Իսրայելյանի հիմնած երկրորդ ազգային ոճի դպրոցն է»,– ասաց հայ համակարգողը։

Այդ բոլոր մոտեցումների արժեքը, ըստ նրա, այն է, որ դրանք հիմնված են այն գլոբալ գաղափարների վրա, թե ինչպես պետք է զարգանա երկիրը, ազգը և հասարակությունը։
Արևշատյանը պարզաբանեց, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են հայ ճարտարապետների ինչպես ավարտուն նախագծեր, որոնք որոշ առումով  արմատապես տարբերվում են դրանց հեղինակների սկզբնական նախագծից և դառնում գրեթե անճանաչելի, այնպես էլ 1923-1986 թվականներին ճարտարապետների արած չիրականացված օրիգինալ նախագծեր։ Դրանց թվում ներկայացված են, օրինակ, Ալեքսանդր Թամանյանի նախագծած Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Իսրայելյանի Հյուսիսային պողոտայի նախագիծը, ՎՕՊՐԱ դպրոցի ներկայացուցիչ Միքայել Մազմանյանի «Աշխատանքի պալատ» նախագիծը, և 20–դարի 1950-ականների, 60-ականների, 70 և  80-ական թվականների այլ նախագծեր։

Ցուցահանդեսի բացման օրը Հայաստանը կներկայացվի պրոմոհոլովակով, որտեղ Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունների ուղեկցությամբ կցուցադրվեն այդ նախագծերը, երևանյան շենքեր, ինչպես նաև հայկական խորհրդային ֆիլմերի կադրեր։

Ինչպես նշեցին կազմակերպիչները, բիենալերի համակարգողների մարտյան հանդիպման ընթացքում ցուցահանդեսի գլխավոր համակարգող հոլանդացի Ռեմ Կուլհասը հատուկ նշեց հայկական տաղավարի կազմակերպման կոնցեպտը դրա հետաքրքիր մոտեցման համար, որը ճարտարապետությունը դիտարկում է ոչ թե որպես պատկերազարդող ոլորտ, այլ որպես հասարակություն ձևավորող բաղադրիչ։ Նա նաև հավանություն տվեց նյութերի ընտրությանը և առաջարկած ձևաչափի ստեղծարարությանը։

14–րդ ճարտարապետական բիենալեի թեման է` «Հիմքեր» (Fundamentals)։ Դրա համակարգող Ռեմ Կոլհասը ծրագրում է ուսումնասիրել համաշխարհային ճարտարապետության վերջին 100 տարիները և դրա անցած ուղին ազգայինից դեպի գլոբալ։ Դիտարկել բոլոր երկրների համար ճարտարապետական ընդհանուր տարրերը (պատ, հատակ, տանիք և այլն) և դրանց «տարբերակները», ինչպես նաև փորձել մուտք գործել ապագա` Իտալիայի օրինակով։

14–րդ բիենալեն կանցկացվի Վենետիկում 2014 թվականի հունիսի 7–ից նոյեմբերի 23–ը։ Վերնիսաժը կկայանա հունիսի 5–ին և 6–ին։

Հայկական տաղավարը կզբաղեցնի մոտ 200 քմ տարածք Զենոբի պալատի երկու հարկերում, որը նախկինում «Մուրադ–Ռաֆայելյան» ճեմարանի շենքն է եղել։ Հայկական տաղավարում կներկայացվի մոտ 250 օբյեկտ` ժամանակակից տեսաձայնային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ներկայացված աշխատանքների թվում են Գրիգոր Աղաբաբյանի, Ջիմ Թորոսյանի, Կարո Հալաբյանի, Սարգիս Գյուրզադյանի, Սամվել Սաֆարյանի, Երվանդ Քոչարի և 20–րդ դարի հայ մյուս նշանավոր ճարտարապետների գործեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: