486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Բազելի փառատոնի հատուկ հյուրը կլինի
17:47
20 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը կլինի Երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոնի հատուկ հյուրը, որը տեղի կունենա Բազելում մայիսի 27–ից հունիսի 1–ը։

Երիտասարդական երգչախմբային փառատոնն անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում 1992 թ.–ից։

«Սա մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Միջոցառումը շատ լայնածավալ է։ Մեր ներկայացրած ծրագիրը հսկայական է` սկսած հոգևոր երաժշտությունից և վերջացրած ջազային ստեղծագործություններով, որոնք կուղեկցվեն պարային համարներով Նարինե Թոփալյանի բեմադրությամբ», – երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ասել է Հարությունյանը։

Փառատոնից առաջ և հետո «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը ելույթ կունենա Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Հյուրախաղերը կսկսվեն մայիսի 27–ին և կավարտվեն հունիսի 3–ին։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992թ.-ին՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության և «Հայաստանի փոքրիկ երգիչները» միջազգային միության մասնակցությամբ։ Երգչախմբում երգում են Հայաստանի տարբեր մարզերից ընդգրկված 4-18 տարեկան  տաղանդավոր երեխաներ։

Երգչախումբը հաճախ մասնակցում է տարբեր միջազգային փառատոների, համաշխարհային սիմպոզիումների, ցուցահանդեսների, որոնք անցկացվում են Բազելում (Շվեյցարիա, 1995 թ.), Հոն Կոնգում և Պեկինում (Չինաստան, 1999 թ.), ԷՔՍՊՈ 2000–ում (Հանովեր, Գերմանիա), «Ոսկե նավակ» փառատոնին (Սոչի, Ռուսաստան, 2001), «Դիմիտրիա»–ում (Թեսալոնիկի, Հունաստան, 2002), Երգչախմբային երաժշտության վեցերորդ համաշխարհային սիմոզիումին (Մինեապոլիս, ԱՄՆ, 2002), «Երգի միասնություն» հայ–ամերիկյան ամենամյա փառատոնին (Հայաստան)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Փետրվարի 2017
Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է
Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին Երևանում կայանալիք համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվել է:
17:34
27 Փետրվարի 2017
Ջազի և ֆոլկի միահյուսումը Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվանի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ԱՄՆ–ում ներկայացրել է «The Cave of Rebirth» իր նոր տեսահոլովակը։
11:36
27 Փետրվարի 2017
Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում: