478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Անվանի գեղանկարիչ Արշիլ Գորկու հոբելյանը Երևանում նշվում է նրա հետևորդների աշխատանքների ցուցահանդես–վաճառքով
19:34
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայ նկարիչների աշխատանքների` անվանի գեղանկարիչ Արշիլ Գորկու 110–ամյակին նվիրված ցուցահանդես–վաճառք է անցկացվում Երևանի ռուսական արվեստի թանգարանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թանգարանի տնօրեն Անուշ Տեր–Մինասյանը

«Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցադրությունն անցնում է սփյուռքի նախարարության «Մեր մեծ հայրենակիցները» ծրագրի շրջանակներում։ Նկարների վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի «Նոր Հալեպ» թաղամասի (Արագածոտնի մարզ) կառուցմանը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի համար։

«Ցուցահանդեսում, որը բացվել է նախօրեին և կտևի մինչև մայիսի 16–ը, ներկայացվել են հայ ժամանակակից նկարիչների, այդ թվում` Էդուարդ Արծրունյանի, Էդուարդ Վարդանյանի, Յուրա Հարությունյանի, Էդուարդ Հակոբյանի, Շահեն Ասլանյանի, Վահագն Գալստյանի և Հրաչյա Վարդանյանի կտավները»,– ասաց նա։

Թանգարանի տնօրենի խոսքով` բացի ժամանակակից հեղինակների կտավներից ցուցադրությունում ներկայացված են նաև հենց վարպետի յոթ պոստերները։

«Ես խորհրդանշական եմ համարում, որ Ցեղասպանությունը վերապրած Արշիլ Գորկուն նվիրված այս ցուցահանդես–վաճառքի շնորհիվ մենք կարող ենք օգնել մեկ այլ` արդեն Սիրիայում ժամանակակից ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներին»,– ասաց նա։

Տեր–Մինասյանը պատմեց, որ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Միջոցառման ընթացքում Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը ներկայացրեց մեծ նկարչի կյանքի և գործունեության մասին զեկույց։

Արշիլ Գորկին (իսկական անունը Ոստանիկ Ադոյան)՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժամանակակից նկարիչը, ծնվել է 1904 թ.-ին Արևմտյան Հայաստանում։ Գորկին 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից մեկն է համարվում, նրա նկարները ցուցադրված են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև լոնդոնյան «Թեյթ»-ում։ 

1915 թ.-ին 11 տարեկան հասակում նրան հաջողվեց խուսափել Օսամյան Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի կոտորածից։ Մոր հետ նա տեղափոխվեց Երևան։ Նրա մայրը՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանը, ծնունդով տոհմական հոգևորականների ընտանիքից էր։ 

Մոր հետ շփումը հսկայական ազդեցություն է ունեցել նկարչի ապագայի վրա։ 1920 թ.-ին մոր մահից հետո 16-ամյա Ադոյանը գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ փոխել է անունը՝ դառնալով Արշիլ Գորկի։ Արվեստագետի իր կեղծանվան մեջ նկարիչը միավորել է Արշիլ (Ախիլ) անունն ու Գորկի ազգանունը իր սիրելի գրող Մաքսիմ Գորկու պատվին։ 

Նա ուսումնասիրել է հին ժողովուրդների արվեստը և փորձել իրեն գեղանկարչության գրեթե բոլոր ժանրերում, մինչև գտել է իրեն մեկում՝ մաքուր վերացական նկարչության մեջ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։