478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի թանգարանների այցելուները կարող են մասնակցել «Գեղագիտակ» թվային ծրագրին
18:22
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները «Թանգարանային գիշեր-2014»–ի շրջանակներում հնարավորություն կունենան մասնակցել «Գեղագիտակ» ծրագրին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Ծրագիրը հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները և տարածել «թանգարանային իրենց սելֆին» ամբողջ Եվրոպայով։

Այս ծրագրին մասնակցելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները. բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ից ակտիվացնել NDM14 գաղտնաբառը, ապա, լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն  ու վայրը և լուսանկարն ուղարկել՝ MobilActif հավելվածի միջոցով։

Հեռախոսային հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով`

https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8
http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

«Թանգարանային սելֆիի» մասին պատմող հոլովակին կարելի է ծանոթանալ http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation հղումով։

Հայաստանի և Արցախի հարյուր թանգարաններ կմասնակցեն «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային մայիսի 17–ին և 18–ին։ «Թանգարանների միջազգային օրվա շրջանակում անցնող ակցիան «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով  Հայաստանում կանցկացվի տասներորդ անգամ։ Այդ օրը Հայաստանի և Արցախի թանգարանների մուտքն անվճար կլինի բոլոր այցելուների համար դրանց բացման պահից մինչև կեսգիշեր։

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 17–ին և 18–ին Երևանում, հանրապետության մարզերում, ինչպես նաև Արցախում կկայանան ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, խաղարկային մրցույթներ, գրական–երաժշտական երեկոներ, թատերական բեմադրություններ, դասախոսություններ և էքսկուրսիաներ։

Թանգարանների միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 18–ին, սահմանվել է 1977 թվականին Մոսկվայում, Թանգարանների միջազգային խորհրդի 11–րդ Գերագույն համաժողովում խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։

 «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի Խորհրդի  հովանու ներքո։ Հայաստանը միացել է ակցիային նույն տարում, այն ժամանակ դրան մասնակցել են ինը հայկական թանգարաններ։ Նախորդ տարի ակցիային մասնակցել են Հայաստանի և Արցախի 88 թանգարաններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։