478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կկայանան Վախթանգ Կիկաբիձեի հոբելյանական համերգները
19:41
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդային և վրացի էստրադային երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն ելույթ կունենա Երևանում հունիսի 9–ին իր 75–ամյա հոբելյանի շրջանակներում, հաղորդում է համերգների կազմակերպիչ «Mezzo Production» ընկերությունը։

Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և «Mezzo» ակումբում։

Համերգները կկայանա «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագրով։

Վախթանգ Կիկաբիձեն էստրադային երգիչ է, դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, երգերի հեղինակ։ Նա Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ է (1980), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978), ինչպես նաև Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր (2013)։

Կինոյում մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, որոնք սիրվել են ժողովրդի կողմից։ Այդ ֆիլմերից են` «Մի վշտացիր», «Միմինո» և «Ֆորտունա», որոնք նկարահանվել են ռեժիսոր Գեորգի Դանելիայի կողմից, ինչպես նաև «Վերայի թաղամասի մեղեդիները»,  «Լրիվ անհույսը» և «ՏԱՍՍ–ը լիազորված է հայտարարել» ֆիլմերը։

Կիկաբիձեի երգացանկում կան բազմաթիվ հայտնի երգեր («Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն)։Կիկաբիձեն միշտ հյուրախաղեր է ունենում։ Նա համերգներով եղել է բոլոր հինգ մայրցամաքներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: