480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Վլադիմիր Իսայչևի «Սիրո ճանապարհով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
19:28
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս բանաստեղծ Վլադիմիր Իսայչևի «Սիրո ճանապարհով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և բանաստեղծի ստեղծագործական երեկոն տեղի կունենան ուրբաթ Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում։

«Սիրո ճանապարհով» գիրքը թարգմանել է Լևոն Բլբուլյանը, կազմել և սրբագրել է Ալբերտ Օհանյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լիդիա Նեբաբան և Բուլղարիայի ու Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բիսեր Կիրովը, ովքեր կկատարեն Վլադիմիր Իսայչևի «Աշնանային պարահանդես», «Նվիրականը», «Ընկերների երգերը» բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից Ռուսաստանի և Հայաստանի գրողների միության, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի և «Վերադարձ դեպի ակունքներ» համառուսական հասարակական շարժման հետ համատեղ։

Երեկոյի հյուրերը նաև հնարավորություն կունենան ծանոթանալ Վլադիմիր Իսայչևի բանաստեղծություններին, ռոմանսներին, երաժշտական ալբոմներին։

Վլադիմիր Իսայչևը պետական և հասարակական գործիչ է, իրավաբան, Ռուսաստանի Գերագույն Արբիտրաժային դատարանի նախագահի տեղակալն է, բանաստեղծ, Ռուսաստանի գրողների միության համանախագահն է, «Վերադարձ դեպի ակունքներ» համառուսական հասարակական շարժման, «Բյուրեղապակյա բանալի» բանահյուսական արվեստի միջազգային փառատոնի հիմնադիրն է։

Իսայչևն աշխարհում առաջին անգամ որպես հետազոտող օդաչու թռիչք է կատարել «Սվյատայա Ռուս» օդապարիկով Բայկալ լճի անոմալ գոտու վրայով։

2014 թ.–ի մարտի 30–ին Պատրիարք Կիրիլը Ռուս Ուղղափառ Եկեղեցու կարիքների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար «Վերադարձ դեպի ակունքներ» համառուսական հասարակական շարժման նախագահ Վ.Ն. Իսայչևին պարգևատրել է սուրբ բարեպաշտ իշխան Դանիիլ Մոսկվացու երրորդ աստիճանի շքանշանով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: