486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Արցախի հարյուր թանգարաններ կմասնակցեն «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային
18:47
12 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի և Արցախի հարյուր թանգարաններ կմասնակցեն «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային մայիսի 17–ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։ 

«Թանգարանների միջազգային օրվա շրջանակում անցնող ակցիան «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով  Հայաստանում կանցկացվի տասներորդ անգամ։ Այդ օրը Հայաստանի և Արցախի թանգարանների մուտքն անվճար կլինի բոլոր այցելուների համար դրանց բացման պահից մինչև կեսգիշեր»,– հայտնեց մամուլի ծառայության աշխատակցուհին։

Ըստ նրա, Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 17–ին և 18–ին Երևանում, հանրապետության մարզերում, ինչպես նաև Արցախում կկայանան ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, խաղարկային մրցույթներ, գրական–երաժշտական երեկոներ, թատերական բեմադրություններ, դասախոսություններ և էքսկուրսիաներ։

Երևանի` «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցող թանգարաններում ծրագրված բոլոր միջոցառումների ծրագրերին կարելի է ծանոթանալ կայքից։

Թանգարանների միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 18–ին, սահմանվել է 1977 թվականին Մոսկվայում, Թանգարանների միջազգային խորհրդի 11–րդ Գերագույն համաժողովում խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։

«Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈՒՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի Խորհրդի  հովանու ներքո։ Հայաստանը միացել է ակցիային նույն տարում, այն ժամանակ դրան մասնակցել են ինը հայկական թանգարաններ։ Նախորդ տարի ակցիային մասնակցել են Հայաստանի և Արցախի 88 թանգարաններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։