478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կցուցադրվի Կաննի 67–րդ կինոփառատոնի հետահայաց ծրագրի շրջանակում
13:03
08 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական և համաշխարհային կինոյի դասական Սերգեն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը կցուցադրվի Կաննի «Cannes Classics» 67–րդ կինոփառատոնի հետահայաց ծրագրի շրջանակնում, հաղորդում է փառատոնի պաշտոնական կայքը։

Տասը տարի առաջ, երբ նոր թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխեցին անցյալի նկատմամբ ժամանակակից կինոյի վերաբերմունքը, Կաննի փառատոնում ստեղծվեց «Cannes Classics» սեկցիան, որը ներկայացնում է հին ֆիլմերի ընտրանին։ Այն թույլ է տալիս գնահատել կինոյի ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հսկայական աշխատանքը, որն իրականացնում են աշխարհի պրոդյուսերական ընկերությունները, իրավատերերը, կինոգետներն ու կինոարխիվները։

Այսօր «Cannes Classics»–ը փառատոնի և նրա հիմնական մրցույթի անբաժանելի մասն է։ Այս սեկցիայում ներկայացվում են համաշխարհային կինոյի գլուխգործոցները վերականգնված թվային պատճեների տեսքով։

Փարաջանովի «Նռան գույնը» (Sayat Nova, 1968, 1:17) ֆիլմի պատճենը վերականգնվել է 4К ձևաչափով L’immagine Ritrovata լաբորատորիայում` Film Foundation-World Cinema Project–ի (Նյու Յորք) ֆինանսավորմամբ։

«Կաննի փառատոնի ղեկավարությունն իր խնդիրներից մեկն է համարում կինոյի պատմության տարածումը։ Աշխարհի խոշորագույն կինոֆորումի վարկանիշը թույլ է տալիս հասարակության ուշադրությունը գրավել հին կինոֆիլմերի վերականգնված տարբերակներին, որոնք ցուցադրվում են փառատոնի դահլիճներում, ինչպես նաև թողարկվում են VOD կամ DVD/Blu-ray ձևաչափերով», – նշում են փառատոնի կազմակերպիչները։

2014 թ.–ի ընտրանու մեջ ներառված ֆիլմերը կցուցադրվեն Բունյուելի փառատոների դահլիճներում, ցուցադրություններին կմասնակցեն նաև այն մարդիկ, ովքեր աշխատել են ֆիլմերի վերստեղծման վրա։ 

«Cannes Classics»–ի ծրագրում ներառված են 22 լիամետրաժ և  2 վավերագրական ֆիլմեր։ Իրավատերերի ցանկությամբ բոլոր ֆիլմերը կցուցադրվեն DCP 2K և DCP 4K ձևաչափում։ «Cannes Classics»–ի պատմության մեջ առաջին անգամ չի ցուցադրվի որևէ 35 միլիմետրանոց տարբերակ։

Այս տարի «Cannes Classics»–ի պատվավոր հյուրն է Սոֆի Լորենը, ով կնոջ լավագույն դերի համար 1961 թ.–ին արժանացել է Կաննի մրցանակի, նա 1966 թ.–ին եղել է փառատոնի ժյուրիի նախագահը։ Լորենը Կանն կժամանի ռեժիսոր Էդուարդո Պոնտիի LA VOCE UMANA (2014) ֆիլմի ցուցադրության նպատակով, որտեղ դերասանուհին նկարահանվել է երկարատև ընդմիջումից հետո։ Նույն օրը երեկոյան «Cannes Classics»–ի շրջանակում կցուցադրվի Վիտորիո դե Սիկայի «Ամուսնություն իտալական ձևով» կատակերգության (1964) վերականգնված  4K տարբերակը, որը ստեղծվել է L'Immagine Ritrovata լաբորատորիայում Բոլոնիայի կինոյի ոլորտի աշխատակիցների, Surf Film–ի, Technicolor հիմնադրամի, Cinema Heritage–ի և Memory Cinema–ի մասնակցությամբ։

Ցուցադրությունից հետո դերասանուհին վարպետության դաս կանցկացնի` Բունյուելի դահլիճում ցուցադրության մասնակիցների հետ շփվելու միջոցով։

Կաննի 67–րդ փառատոնը կանցկացվի մայիսի 14–ից 25–ը։

«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է աշուղ Սայաթ-Նովային։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։