480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Արամ MP3–ի ելույթը
17:03
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3–ի ելույթը։

«Ցույց տուր քեզ շաբաթ օրը։ Կրկնի՛ր դա ևս մեկ անգամ», – գրել է ամերիկացի դիվանագետը մրցույթի կիսաեզրափակչում հայ կատարողի ելույթից հետո։

Հեֆերնը նաև տեղադրել է երգչի կատարման հղումը նրանց համար, ովքեր նախօրեին չեն դիտել ելույթը։

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը, որի արդյունքում եզրափակիչ դուրս եկան տասը երկիր` Հայաստանը, Մոնտենեգրոն, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Սան Մարինոն, Շվեդիան, Նիդեռլանդները և Իսլանդիան։

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 8–ին, կներկայանան ևս 15 երկրների` Մալթայի, Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Երգի մրցույթի եզրափակիչ շոուն կանցնի մայիսի 10–ին։ Դրան կմասնակցեն երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ, որոնք կպայքարեն նաև «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկրի` Դանիայի հետ։

«Եվրատեսիլ-2014» մրցույթն անցնում է Կոպենհագենում։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացվում են Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: