486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել են Նյու Յորքում 27 միլիոն դոլարով
14:38
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել են Նյու Յորքի Christie's աճուրդում 27 միլիոն դոլարով, երեքշաբթի երեկոյան իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի դասականների ստեղծագործությունների վաճառքից հետո հայտնել է աճուրդի տունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» («Nympheas») ստեղծվել է 1907 թվականին Ֆրանսիայի Ժիվերնի տեղանքում։ «Ջրաշուշանները» ռեկորդակիր են ոչ միայն Christie's–ի, այլ նաև հենց հեղինակի համար։ 2008 թվականին Մոնեի` 1919 թվականի նկարը, որտեղ նույնպես ջրաշուշաններ են պատկերված, վաճառվել էր 80.4 միլիոն դոլարով։

«Կնոջ դիմանկարը» («Dora Maar»), որտեղ Պաբլո Պիկասոն նկարել է իր մուսա և սիրուհի Դորա Մաարին, գերմանացի կոլեկցիոներներ Վիկտոր և Մարիաննա Լանգենների հավաքածուից վաճառվել է 22.656 միլիոն դոլարով` առաջարկված 25-35 միլիոն դոլարի արժեքից մի փոքր պակաս։

Վասիլի Կանդինսկու` 1909 թվականի Strandszene ստեղծագործությունը, նույնպես Լանգենի հավաքածուից, նոր տիրոջը գտել է 17.189 միլիոն դոլարով, նկարի էսթիմեյթը կազմել էր 16-22 միլիոն դոլար։ Իտալացի վարպետ Ամադեո Մոդիլյանիի «Նստած շիկահեր երիտասարդը» («Jenue Homme Roux Assis») նկարը վաճառվել է 17.637 միլիոն դոլարով` առաջարկած 12 միլիոն դոլարի արժեքից ավելի բարձր գնով։

Ընդհանուր առմամբ, Christie's–ի տեղեկացմամբ, երեկոյան վաճառքում իրացվել է ավելի քան 285.88 միլիոն դոլարի ստեղծագործություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։