478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բուքմեյքերներն ավելի քիչ են սկսել հավատալ Արամ MP3–ի հաղթանակին Եվրատեսիլ-2014–ին
13:08
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները նվազեցրել են Եվրատեսիլ-2014–ում հայ ներկայացուցիչ Արամ MP3–ի հաղթանակի հնարավորությունները, սակայն նա շարունակում է մնալ մրցույթի ֆավորիտների եռյակում։

Մինչ առաջին կիսաեզրափակիչը, որում հայ մասնակիցը նվաճեց մրցույթի եզրափակչում ելույթի իրավունք, բուքմեյքերներն Արամ MP3–ին Not Alone երգով ակնհայտ ֆավորիտ էին համարում։
Այսպես, Williamhill բուքմեյքերական գրասենյակն հայ մասնակցի հաղթանակի դրույքներ է ընդունում 3.25 գործակցով։ Առաջին տեղում, ըստ մասնագետների, շվեդ երգչուհի Սաննա Նիլսենն է Undo երգով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մոլլին «Children of the Universe» երգով։ Նրա հաղթանակի գործակիցը կազմում է յոթ։ 

Միջազգային «bwin» բուքմեյքերական գրասենյակի փորձագետները նույնպես առաջին տեղում են դնում Շվեդիայի ներկայացուցչին` 2.85։ Արամ MPЗ–ի հնարավորությունները գնահատվում են 4.50։

Հայ բուքմեյքերները նույնպես ոչ մեծ առավելություն են տալիս շվեդ երգչուհուն (2,85), սակայն Արամ MPЗ–ի հնարավորությունները նույնպես վատը չեն` 3,50։

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ը  (Արամ Սարգսյան) դուրս է եկել Եվրատեսիլ-2014 միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլ Not alone  երգով։

Հայ երգչի շոուն մինիմալիստական ոճով էր` Արամը երգը կատարեց մենակ, առանց պարային ուղեկցության և բեք վոկալի։ Համարի բարձրակետը լուսային շոուն էր, իսկ վերջում երգիչն «ընկղմվեց» ամբողջ բեմի երկայնքով ձգվող LED-էկրանների աստղային երկնքի մեջ։
Արարողության հաղորդավարները հայտարարեցին Արամ MP3–ին եզրափակչի մասնակիցների թվում Չեռնոգորիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան–Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Իսլանդիայի կատարողների հետ միասին։

Երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 8–ին, կներկայանան ևս 15 երկրների` Մալթայի, Իսյարելի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Երգի մրցույթի եզրափակիչ շոուն կանցնի մայիսի 10–ին։ Դրան կմասնակցեն երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ, որոնք կպայքարեն նաև «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկրի` Դանիայի հետ։

«Եվրատեսիլ-2014» մրցույթն անցնում է Կոպենհագենում։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացվում են Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
26 Սեպտեմբերի 2017
Իվետա Մուկուչյանը յուրացնում է «նոր իրականությունը» (ՎԻԴԵՈ)
Կայացել է Իվետա Մուկուչյանի «Դեպի նոր իրականություն» երգի և տեսահոլովակի պրեմիերան։
17:39
25 Սեպտեմբերի 2017
Երևանում Այվազովսկու ցուցահանդեսն այցելությունների ռեկորդ է սահմանել
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսն այցելությունների թվով ռեկորդային է դարձել։
16:27
25 Սեպտեմբերի 2017
Սկանդալ «Ձայնը» շոուի ժամանակ. Գրադսկին անցել է անպարկեշտ բառապաշարի
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող հայտնի «Ձայնը» վոկալի շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկին հայհոյել է ռուսական Առաջին ալիքի եթերում։
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։