477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը մայիսի 27–ին Երևանում հրեա կոմպոզիտորի մեղեդիների սկավառակ կներկայացնի
19:22
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը մայիսի 27–ին Երևանում նոր սկավառակ կներկայացնի, որում ընդգրկված են հրեա ժամանակակից կոմպոզիտոր Վիլլի Վայների ստեղծագործությունները, հայտնեց երաժիշտը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

««Piano Pieces in C» անվանումով դաշնամուրային հավաքածուում ընդգրկված են Վիլլի Վայների տասնհինգ պիեսներ»,– ասաց նա։

Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» տասներորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կայանալիք համերգի ընթացքում։

Մելիքյանը նշեց, որ հենց Վիլլի Վայների նախաձեռնությամբ թողարկված սկավառակի ձայնագրությունը կատարվել է 2013 թվականին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, իսկ ինքը սկավառակը թողարկել է Մոսկվայում։

Դաշնակահարը նշեց նաև, որ Վայների` հրեական մոտիվների վրա հիմնված և հրեա ժողովրդի պատմությունն արտացոլող ստեղծագործությունների բացառիկությունն  այն է, որ դրանք ջազի որոշակի տարրեր են պարունակում։

Վիլլի Վայներն իր հերթին գործակալությանը հայտնեց, որ նոր սկավառակի շնորհանդեսներ արդեն տեղի են ունեցել Քյոլնում և Մոսկվայում, իսկ Երևանից հետո նախատեսվում է այն ներկայացնել ԱՄՆ–ում, Արգենտինայում և Իսրայելում։

Մելիքյանը նշեց նաև, որ ավելի վաղ նույն դաշնամուրային հավաքածուն լույս է տեսել Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանի կատարմամբ։

Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թվականին Երևանում։ Նրա համերգային դեբյուտը կայացել է Հռոմում, «Concerto Di Concerti» 20–րդ դարի երաժշտության միջազգային փառատոնում։ Դաշնակահարն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես, Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Ճապոնիայում։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայներն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մոտ 30 տարի որպես ջութակահար, իսկ հետո նաև որպես մշտական հեղինակ–կոմպոզիտոր աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆո–ջազ նվագախմբում։

Կոմպոզիտորն ավելի քան 30 հրեական դասական ստեղծագործություններ է գրել նվագախմբի համար, որոնք ներկայացվել են երեք հեղինակային ալբոմներում` «Էկսոդուս» (Ելք), «Երազանք» (Խալոմ) և «Իմ ժողովուրդը» (Ամի)։

Վայները Երևանում «Մենորա» հրեական մշակույթի կենտրոնի նախագահն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։