482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հյուրեր կլինեն ժամանակակից ռեժիսուրայի դասականները
15:57
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան տասնմեկերորդ կինոփառատոնի պատվավոր հյուրեր կլինեն ժամանակակից ռեժիսուրայի դասականները, երեքշաբթի լրագրողներին հայտնեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

«Փառատոնի շրջանակներում մենք սովորաբար հրավիրում ենք ամենահայտնի ռեժիսորների, ոչ թե դերասանների, քանի որ մեր փառատոնը ռեժիսորների փառատոն է։ Այս տարի, ինչպես միշտ, մեզ մոտ շատ անվանի հյուրեր կլինեն, ժամանակակից ռեժիսուրայի դասականներ, ովքեր նաև վարպետության դասեր անցկացնեն Երևանում»,– ասաց Խաչատրյանը Հայաստանի մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում։

Փառատոնի տնօրենը միաժամանակ չհրապարակեց փառատոնի հատուկ հյուրերի անունները` համոզմունք հայտնելով, որ կինոսիրողներին նրանք չեն հիասթափեցնի։ «Ոսկե ծիրանի» մանրամասները չբացեց նաև ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։ Նա ասաց միայն, որ աստղերը մի քանիսն են լինելու։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին «Ոսկե ծիրանն» անվանեց հանրապետության ամենասպասվող և վառ մշակութային իրադարձությունը։

«Որպես մշակույթի նախարար` ես շատ բարձր եմ գնահատում այդ փառատոնի անցկացումը մեր երկրում, քանի որ կարծում եմ, որ այն լուծում է ամենատարբեր խնդիրներ»,– ասաց Պողոսյանը։ Նրա խոսքով` փառատոնի կազմակերպիչները կարողացել են ստեղծել մի նախագիծ, որը վաղուց արդեն դուրս է եկել միայն մեկ մշակույթի շրջանակներից։

Փառատոնի շնորհիվ, նախարարի խոսքով, համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն ժապավենները հասանելի են դարձել հայ հանդիսատեսին։ Այդ առիթով նա հատուկ նշեց հետահայաց ցուցադրությունների և աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում հաղթած ֆիլմերի պրեմիերաների դերը։

«Շատ կարևոր է նաև, որ փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդությանը, և «Ծիրանի կորիզը», թերևս, փառատոնի կարևորագույն տարրերից է, քանի որ դրանում գնահատվում է երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքը»,– նշեց Պողոսյանը։

Նա ավելացրեց նաև, որ փառատոնային օրերին Երևանը վերափոխվում է, լցվում տոնական տրամադրությամբ և բազմաթիվ հայ ու օտարերկրյա հյուրեր է ընդունում։
«Ոսկե ծիրան» տասնմեկերորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 13–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն կտևի մինչև հուլիսի 20–ը։

Այս տարի կինոփառատոնը նվիրված կլինի Փարաջանովի հիշատակին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: Այս տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հանրաճանաչ դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: