481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Բերդ» պարային համույթը ելույթ կունենա Աթենքում
16:18
30 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  «Բերդ» պարային համույթը ելույթ կունենա Պարային հետազոտությունների համաշխարհային կոնգրեսում, որը կկազմակերպվի Աթենքում հուլիսի 3-10–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը։

«Նման ծավալի միջոցառմանն առաջին անգամ կներկայացվեն հայկական ազգային երաժշտությունն ու պարերը»,– ասաց Գևորգյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ–ի պարային միության համաշխարհային 37–րդ համաշխարհային կոնգրեսը (CID UNESCO) պարի ոլորտի մասնագետների ամենախոշոր ժողովն է, այն լավագույն հնարավորություն է մասնագետների, գիտաշխատողների, դասախոսների, պարուսույցների, կրթական հաստատությունների, լրագրողների և լայն լսարանի կազմակերպիչների աշխատանքները ներկայացնելու համար։

Ծրագրվում է, որ CID UNESCO–ի պարային հետազոտությունների Համաշխարհային 38–րդ կոնգրեսը 2015 թվականին կանցնի Հայաստանում։

«Բերդ» պարային համույթը հիմնվել է 1963 թվականին Երևանում։ Պարային համույթի պարացանկում ընդգրկված են ինչպես Հայաստանի տարբեր քաղաքների, այնպես էլ պատմական Հայաստանի մի շարք շրջանների ավելի քան 100 ժողովրդական և բանահյուսական պարեր։ Այդ պարային գլուխգործոցների շարքում են ռազմական պարերը, աշխատանքային և կենցաղային պարերը, ծիսապարերը, լիրիկական, անհատական, կատակ–պարերը և այլն։

1970–ականներից սկսած ` «Բերդը» մասնակցում է մի շարք միջազգային փառատոների, այդ թվում` Լեհաստանում, Հունգարիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ալժիրում, Ավստրիայում, Կիպրոսում և աշխարհի այլ քաղաքներում, ելույթ է ունենում պետական և կառավարական միջոցառումներում, ինչպես նաև ներկայացնում է հայկական պարարվեստը տարբեր երկրներում անցկացվող Հայկական մշակույթի օրերին` արժանանալով կառավարական կոչումների, միջազգային մրցանակների, պատվոգրերի և մրցանակների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։