487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» 10–րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի մայիսի 7–ին
18:50
28 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  «Ազգային պատկերասրահ» 10–րդ միջազգային երաժշտական փառատոն կմեկնարկի մայիսի 7–ին, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Փառատոնի շրջանակում, որը կտևի մինչև հունիսի 3–ը, կկազմակերպվեն հայ–ավստրիական, հայ–շվեյցարական և հայ–հրեական երաժշտության երեկոներ, կկազմակերպվեն նաև հոգևոր երաժշտության և վոկալի համերգներ։

Փառատոնը կբացվի երգչուհի Վարդուհի Խաչատրյանի (Շվեյցարիա) ելույթով դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորած Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ։

Մայիսի 10–ին կկայանա «Հայ–ավստրիական երաժշտական խաչմերուկ» հայ–ավստրիական երաժշտության երեկո, որի ընթացքում ելույթ կունենա ջութակահարուհի Լաիդա Ալբերդին (Իսպանիա), ջութակահար Միխայլո Զախարովը  (Ուկրաինա, Ավստրիա), ալտահար Գայանե Միրզոյանը (Հայաստան, Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը  (Հայաստան, Ավստրիա) և դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը։

Հոգևոր երաժշտության համերգին մայիսի 16–ին ելույթ կունենա «Սաղմոսերգու» տղամարդկանց երգչախումբը գեղարվեստական ղեկավար Վահե Բեղոյանի գլխավորությամբ։

Մայիսի 21–ին կանցկացվի վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին։ Համերգին կմասնակցեն Լիպարիտ Ավետիսյան (տենոր), Նունե Բադալյան (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցցո-սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան (բաս):

Հայ-հրեական երաժշտական երեկոյի ընթացքում ելույթ կունենա դաշնակահար Հայկ Մելիքյան։Համերգի հատուկ հյուրն է լինելու կոմպոզիտոր Վիլլի Վայները։
Փառատոնի հանդիսավոր փակումը հունիսի 3–ին կնշանավորի հայ–շվեյցարական երաժշտության համերգը երկու երկրների երաժիշտների կատարմամբ։
Բոլոր համերգները կանցնեն Հայաստանի ազգային պատկերասրահում։
«Ազգային պատկերասրահ» փառատոնը, որը հիմնվել է 2005 թվականին, 2008 թվականից ընդգրկված է Մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցուցակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: