486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Երիտասարդ կոմպոզիտորների հայ–ռուսական փառատոն կանցկացվի
16:59
28 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանում առաջին անգամ երիտասարդ կոմպոզիտորների հայ–ռուսական փառատոն կանցկացվի, երկուշաբթի լրագրողներին հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Ռուսաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական բաժնի նախագահ Յարոսլավ Սուդզիլովսկին։

Ապրիլի 27–ին Կամերային երաժշտության տանը մեկնարկած երկօրյա փառատոնը կազմակերպել են Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միությունները` Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ։

«Այդ փառատոնի անցկացումը չափազանց կարևոր է մեզ համար, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք կորցրել ենք մեր կապերը հայ գործընկերների հետ և հույս ունենք, որ փառատոնի շնորհիվ մեզ կհաջողվի վերականգնել այդ կորած կապերը»,– ասել է Սուդզիլովսկին։

Նա հայտնեց, որ փառատոնին մասնակցում են երիտասարդ կոմպոզիտորներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Թուրքմենստանից, նրանց թվում են Էլմիր Նիմազովը, Սերգեյ Վիլկան, Իգոր Իվանովը, Ալեքսանդր Խուբեևը, Դանիիլ Եկիմովսկին, Աննա Պավլովան, Սելբի Նիազովան և Ալեքսեյ Պիլատովը։

Սուդզիլովսկին նշեց նաև, որ այս տարվա ընթացքում Հայաստանում ծրագրվում է անցկացնել նաև համատեղ սեմինար երիտասարդ հայ և օտարերկրացի կոմպոզիտորների մասնակցությամբ։

Ռուս կոմպոզիտոր Էլմար Նիազովն իր հերթին նշեց, որ ժամանակակից ռուսական կոմպոզիտորական դպրոցը, որը դաստիարակվել է, մասնավորապես, հայ դասականներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Միքայել Թարիվերդիևի երաժշտության վրա, ծանոթ չէ ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստին, և այս փառատոնը թույլ կտա ռուս երաժիշտներին լրացնել այդ բացը և սերտ համագործակցություն հաստատել հայ գործընկերների հետ։

Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական ճյուղի նախագահ Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ այս  տարվա սեպտեմբերին անցկացվող փառատոնի շրջանակում ծրագրվում է երիտասարդ կոմպոզիտորների պատասխան այց կազմակերպել Ռուսաստան։

«Փառատոնը կանցկացվի ռուսական երկու քաղաքներում` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, իսկ  դրա մասնակիցների ցուցակն արդեն հաստատվել է։ Այդ ցուցակում են` Արթուր Աքշելյանը, Աննա Հակոբջանյանը, Դավիթ Բալասանյանը, Անդրանիկ Ֆատալովը և երիտասարդ այլ կոմպոզիտորներ»,– ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
 
Ռուս կոմպոզիտոր և թավջութակահար Յարոսլավ Սուդզիլովսկին ծնվել է 1980 թվականի հուլիսի 28–ին Մոսկվայում։ Նախնական կրթությունը ստացել է իր հոր` Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սուդզիլովսկու գլխավորությամբ։ 2006 թվականին ավարտել է Չայկովսկու անվան ՄՊԿ–ի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրֆոսեր Կ.Ս.Խաչատրյանի կոմպոզիցիայի դասարանը։ 2006 թվականին ընդունվել է Ռուսաստանի կոմպոզիտորների միություն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գեթսեմանյան պարտեզը», «Երկրի շունչը» (2004), «Աստվածություն» (2006), «Ֆայտոնի համբույրները» (2007-2009) սիմֆոնիաները, «Տուն Կոլոմնայում», «Տամբովի գանձապետուհին» (2005), «Harmonia Сaelestis» («Հոգու երկնային ներդաշնակություն») (2008), «Անրի» (2009) и «Կոկորդիլոս» (2010) օպերաները, «Տիկնիկների պարերը» (2003-2004) և «Կատաղած Ֆալոսը» (2005) բալետները։

Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ Էլմիր Նիզամովը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 24–ին Ուլյանովսկում։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները բազմիցս հնչել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ավստրիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի  բազմաթիվ քաղաքներում այնպիսի համույթների կատարմամբ, ինչպես Ensemble of the Arnold Schoеnberg Akademie (Վիեննա), «Նոր երաժշտության ստուդիա» (Մոսկվա), «eNsemble» (Սանկտ–Պետերբուրգ), «Nostri Temporis» (Կիև), «Cantando» (Նիժնի Նովգորոդ), «Քարտ բլանշ» (Մոսկվա), ինչպես նաև Մոսկվայի և Կազանի սիմֆոնիկ նվագախմբերը։

Նիզամովը երգեհոնի համար լավագույն ստեղծագործության մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2008 թվական), «Connecting music» (Կիև, 2009 թվականի) առաջին կոմպոզիտորական միջազգային մրցումների հաղթող, «Քայլ դեպի ձախ» կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակչի մասնակից, (Սանկտ Պետերբուրգ, 2011), «21–րդ դարի կոմպոզիտոր» կոմպոզիտորների միջազգային մրցույթի դափնեկիր (Մոսկվա, 2013)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։