483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
The Beatles-ի և ջազի դասականների ստեղծագործությունները մինչև այժմ չհնչած մշակմամբ հայ հանդիսատեսին կներկայացնի իտալացի սաքսոֆոնահար Մոնդելչին
20:02
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանի և Ստեփանակերտի հանդիսատեսին կներկայացնի The Beatles խմբի և ջազի դասականների ստեղծագործությունները` մինչև այժմ չհնչած մշակմամբ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի կամերային նվագախմբի դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։

««Անմոռանալի Բիթլզ» գործիքավորումը մեր պատվերով արել է կոմպոզիտոր Ռոբերտո Գրանատան, «Կեսգիշերին» պոպուրին` իտալացի կոմպոզիտոր Ստեֆանո Նաննին», – ասել է Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ «Բիթլզ»–ի երաժշտությունը հայկական բեմում ներկայացնելու գաղափարը պատահական է ծագել` Հայաստան Մոնդելչիի այցելության ապագա ծրագրերը քննարկելու ժամանակ։ Իսկ «Կեսգիշերին» պոպուրին նվիրված է ջազի օրվան, որը նշվում է ապրիլի 30–ին։ Այդ օրը, ինչպես նաև ապրիլի 26–ին, 27–ին և 28–ին կայանալիք համերգների ժամանակ կհնչեն Ալեքսանդր Գլազունովի սաքսոֆոնի և լարային նվագախմբի համար կոնցերտը, Դվորժակի «Սլավոնական պարերից» երկու պիեսները, Ջորջ Գերշվինի «I got rhythm» ստեղծագործությունը (լարայինների համար), Աստոր Պիացոլայի Հրաժեշտի տանգոն (Adios Nonino), Ռոբերտո Մոլինելիի Club տանգոն, ինչպես նաև իմպրովիզները, որոնց հեղինակը մաեստրոն է։

Մոնդելչին ավիաչվերթի ուշացման պատճառով ներկա չէր լրագրողների հետ հանդիպմանը, սակայն կազմակերպիչները խոստացան, որ ապրիլի 30–ին Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգից հետո երաժշտի մասնակցությամբ ճեպազրույց կկազմակերպվի։

Շաբաթ օրը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Մոնդելչիի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը` գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, իսկ մյուս երեք համերգների ժամանակ Մոնդելչին հանդես կգա որպես դիրիժոր։

Մարտիրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ ամբողջովին վստահում է Մոնդելչիին` որպես դիրիժորի։

«Նա մեծանուն երաժիշտ է, շատ հայտնի է, և ես հանգիստ եմ, առանց կասկածի նշույլի վստահում եմ նրան նվագախմբի ղեկավարությունը», – ընդգծել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ համերգին հնարավոր է, որ սաքսոֆոնահարն անակնկալ մատուցի, երբ կատարի որևէ հայ հեղինակի ստեղծագործություն։ «Սակայն ես հատուկ չեմ նշի, թե ում ստեղծագործությունն է կատարելու։ Համերգի վերջում դուք ամեն ինչ կիմանաք», – ասել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։