481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը դարձել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր
13:48
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը դարձել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր` մշակույթի և արվեստի բնագավառում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար այդ տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ մշակույթի նախարարությունից։

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիրների մեծարման արարողությունը նախօրեին տեղի է ունեցել Մոսկվայում։ Պարգևատրման` թվով հինգերորդ արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Մեծ թատրոնի բեթհովենյան սրահում։

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը հիմնադրվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից 2009թ. մայիսի 21-ին Աստանայում։ Ամեն տարի այն շնորհվում է գիտության և կրթության, մշակույթի և արվեստի բնագավառում, մարդասիրական գործունեության խոշոր ներդրումների և նվաճումների համար, որոնք համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են Համագործակցության երկրների հումանիտար համագործակցությանը։

Մշակույթի և արվեստի բնագավառի այս տարվա մրցանակակիրներն են` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երկու թատրոնների` Չեխովի անվան ՄԳԹ և իր սեփական` ժողովրդի կողմից «Տաբակերկա» անունը ստացած թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովը, Հայաստանի պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը և Ադրբեջանի ժողովրդական նկարիչ Օմար Էլդարովը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։