485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell-MTS–ը կշարունակի աջակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախագծերին
14:54
17 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. VivaCell-MTS ընկերությունը, որը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է, կշարունակի աջակցել նվագախմբի երաժշտական նախագծերին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Պետական երիտասարդական նվագախումբը կայացած համույթ է, որը մասնակցում է տարբեր միջազգային փառատոների, իրականացնում է հետաքրքրիր երաժշտական նախագծեր, այն ունի տպավորիչ երկացանկ», – նշել է Յիրիկյանը։

Նա ընդգծել է, որ VivaCell-MTS–ը կշարունակի աջակցել նախագծերի իրականացմանը, այդ թվում նաև սերնդափոխություն ապահովելու և հարուստ ավանդույթները պահպանելու համար։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշել է, որ VivaCell-MTS–ի աջակցության շնորհիվ` նվագախումբը մի քանի տարի իրականացնում է իր երաժշտական նախագծերը, մասնավորապես` այնպիսի հաջող նախագիծ, ինչպիսին է «Hollywood non-stop»–ը։ Այս տարի ընկերության աջակցությամբ համույթը մասնակցել է Բեյրութում կայացած Al Bustan 20–րդ փառատոնին` որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։

«Հաճելի է տեսնել, որ նման գործընկերը գնահատում է մեր աշխատանքը», – ասել է դիրիժորը։

VivaCell-MTS ընկերությունը 2010 թ.–ի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2005թ-ին։Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն:

Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետների հետ` Վալերի Գերգիև, Քշիշտոֆ Պենդերեցկի, Վլադիմիր Սպիվակով, Գրիգորի Ժիսլին, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի և այլոք:

2007թ-ից նվագախումբը հանդիսանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ, իսկ 2009թ-ից նվագախումբը հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ (EFNYO): 2013թ. հունիսից Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ է։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։